menu
person

Ինտիմ կյանքին վերաբերող անհավանական սովորույթներ աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ

 


 

   news365.am

Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ապրում են տարբեր բարքերով, ավանդույթներով ու սովորույթներով: Եվ բնական է, որ սեռական կյանքին վերաբերող հարցերում նրանք ևս տարբեր հայացքներ են ունենում: Ներկայացնենք աշխարհի տարբեր ժողովուրդների առավել տարօրինակ սեռական ավանդույթներից մի քանիսը:


Վայելքի խրճիթ

Կամբոջայի Ռաթանաքիրի նահանգում ապրում է կրեունգների ցեղախումբը: Տեղի ավանդույթները պարտադրում են, որ հայրերն իրենց 15-ամյա աղջիկների համար իրենց իսկ ձեռքով տնից քիչ հեռու ստեղծեն բամբուկե խրճիթներ, որտեղ աղջիկը կարող է բերել անսահմանափակ թվով տղամարդկանց ու առանձնանալով՝ «նրան ավելի մոտիկից ծանոթանալ»:

Այս ցեղախումբը հասկանում է, որ ամուսին ընտրելը շատ բարդ գործ է և դրա համար աղջիկը պետք է բազմիցս համոզվի, որ հենց այդ տղայի հետ է ուզում ամուսնանալ, որովհետև եթե մեկ անգամ ամուսնացավ, այլևս երբեք իրավունք չի ունենա ամուսնալուծվելու: Հատկանշական է, որ այս ցեղախմբում բռնաբարությունները եզակի երևույթ են:



Եղբայրները կիսում են միևնույն կնոջը

Նեպալում բազմատղամարդություն է տիրում, գիտական եզրույթով՝ պոլիանդրիա: Այս երկրի որոշ բնակավայրերում ազգակից տղաները, հիմնականում՝ եղբայրներն, ունենում են մեկ կին: Սա բացատրվում է երկրի հողերի սակավությամբ: Եթե ամեն մի եղբայր ունենար առանձին կին, նրանք, բնականաբար, պետք է առանձնանային ու նոր հողեր պահանջեին, սակայն մեկ կնոջ պարագայում այս հարցը չի առաջանում:

Բացի այդ, մի քանի տղամարդն ավելի լավ կկարողանան ընտանիքն ապահովել: 1963-ին Նեպալում օրենք է ընդունվել, որն արգելում է պոլիգամիան: Սակայն ով պետք է հետևի օրենքին, եթե կյանքի պայմաններն այլ բան են թելադրում: Այսպիսի ամուսնությունները հիմա էլ հաճախադեպ են Նեպալում:
Գիշեր, երբ պետք է դավաճանել


Տարվա մեջ 7 անգամ Ինդոնեզիայի բնակիչները տոնում են «Պոն»-ը հատուկ վայրում՝ Ճավա կղզու սրբազան լեռան ստորոտում: Այնտեղ տոնի մասնակիցներն ամբողջ գիշեր սիրով են զբաղվում մարդկանց հետ, որոնց հետ կապված չեն ամուսնական կապերով: Նրանք վստահ են, որ դա հաջողություն ու հարստություն կբերի:
Պուրիտանական սեր հագուստով


Իռլանդիայում, Ինիս Բիգ կղզյակում ապրում է կաթոլիկական ոչ մեծ համայնք՝ մի քանի բնակավայր՝ մի քանի հարյուր բնակչով: Նրանք բոլորն էլ թունդ հավատացյալներ են, իսկ սեքսի հարցում ամեն ինչ շատ խիստ է: Սեռական դաստիարակությունը, մինչամուսնական սեռական հարաբերությունները խստորեն արգելված են: Ծնողներն ամուսնացնում են երեխաներին՝ չհարցրելով նրանց կարծիքը: Սեռական շփման ժամանակ թույլատրվում են միայն համբույրն ու հետույքը շոյելը, ընդ որում, նախաձեռնողը պետք է լինի միայն տղամարդն, իսկ հարաբերությունը պետք իրականանա միայն ավանդական եղանակով: Եվ, որ ամենակարևորն է, զույգերը պետք է սիրով զբաղվեն առանց ներքնազգեստը հանելու, քանի որ մերկությունը համարվում է մեծ մեղք:



Կանացի էքսհիբիզիոնիզմ

Պապուա Նոր Գվինեայի Բուգենվիլ կղզու կանայք իրենց սիրո տենչանքի մասին նախընտրում են հայտնել՝ հրապարակայնորեն մերկանալով: Ավանդույթի համաձայն՝ դա պետք է ազդակ հանդիսանա ընտրյալի համար:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (27.10.16) | Հեղինակ: news365.am W
Դիտումներ: 1434 | Տեգեր: սովորույթներ, ժողովուրդների, վերաբերող, մոտ, տարբեր, Անհավանական, կյանքին, ԱՇԽԱՐՀԻ, ինտիմ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика