menu
person

Ինչպե՞ս է ի հայտ եկել բիկինին

 


 

   

Առաջին անգամ կանայք բիկինի են հագել 1946թ. Ֆրանսիայում: Այդ տարի միջերկրածովյան ափերին հայտնվեցին աղջիկներ լողազգեստային այնպիսի կոստյումներով, որոնք նրանց մարմինները բացում էին ավելի, քան երբևէ: Այդ փոքրիկ լողազգեստները կոչվեցին բիկինի` Հարավային ծովում գտնվող փոքրիկ կորալյան կղզու անունից:

Բիկինին հնարել է «Ռենո» ավտոմոբիլային գործարանի ինժեներ Լուի Ռիարդը և հենց 1946թ. Փարիզի հանրահայտ լողավազանում նա կազմակերպել է կոկտեյլային երեկույթ, որտեղ էլ առաջին անգամ ցուցադրել է իր բիկինիները:

Սակայն Ֆրանսիայի հարևանները` Իտալիան, Իսպանիան, արգելեցին բիկինիներով լողափերին երևալը: Ընդհանրապես, բիկինիի 67-ամյա պատմությունը պայքար է եղել տարատեսակ արգելքների դեմ:


1956թ. բիկինին առաջին անգամ երևաց մեծ էկրանին. Ֆրանսիական «անբարոյական» ֆիլմերի աստղ Բրիջիդ Բորդոն ցնցեց բոլորին` նկարահանվելով սպիտակ բիկինիով «Եվ աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում: Այս ֆիլմի ցուցապաստառներից մեկի վրա այսպիսի մի ձեռագիր գրառում է արվել` «…իսկ սատանան ստեղծեց Բորդոյին»:

Արքայադուստր Դիանայի շնորհիվ բիկինին ձեռք բերեց արքայական կարգավիճակ և մինչև այսօր համարվում է խիստ նորաձև ու ժամանակակից:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/bikini2.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (08.04.14) W
Դիտումներ: 1346 | Տեգեր: նորաձևություն, կանայք, ՄՈԴԱ, հագուստ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика