menu
person

Ինչո՞ւ է պետք ուտել կծու պղպեղ շոգ եղանակին

 


 

   ԲԱՐՈՄԵՏՐ

Շոգ եղանակին հարկավոր է փոխել սննդակարգը, մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հատապտուղներ, որոնք ոչ միայն համեղ են, այլ նաև պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, այդ թվում նաև С վիտամինը, իսկ հատապտուղների մեծ մասի թթվաշ համն օգնում է հաղթահարել շոգը:
Այս և նմանատիպ այլ մթերքներ ոչ միայն հագեցնում են ծարավը, այլ նաև սնուցում են օրգանիզմը սպիտակուցներով և կալցիումով:


Ծովամթերքները ոչ միայն արագ են մարսվում օրգանիզմում, այլ նաև պարունակում են ֆոսֆոր, յոդ, ցինկ, կալիում, մագնիում, նատրիում և այլն: Սակայն հարկ է նշել, որ շոգ եղանակին ծովամթերքները շատ արագ փչանում են և կարող են վտանգավոր դառնալ, այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինել այդ տեսակի ուտեստը ընտրելիս և պատրաստելիս:

Կծու պղպեղը նպաստում է քրտինքի առատ արտադրությանը, ինչը հնարավորություն է տալիս սառեցնել օրգանիզմը, այլ նաև ունի հակաբակտերիալ հատկություններ:

Համեմը, մաղադանոսը, սամիթը, մառոլը, նեխուրը և այլն պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, այդ թվում նաև B խմբի վիտամիններ: Իսկ սպանախը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ մագնիում և B խմբի վիտամիններ, ինչպես նաև լյոտեին, որը պաշտպանում է մաշկը և աչքերն արևային ճառագայթներից: Անանուխն էլ ունի սառեցնող ազդեցություն, ինչպես նաև հայտնի է իր կազդուրիչ էֆեկտով: Բացի այդ` կանաչին մոտ 90 տոկոսով բաղկացած է ջրից, ինչը հնարավորություն կտա վերականգնել կորցրած հեղուկը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (11.09.16) | Հեղինակ: ԲԱՐՈՄԵՏՐ W
Դիտումներ: 999 | Տեգեր: ուտել, եղանակին, կծու, շոգ, պղպեղ, Ինչո՞ւ, պետք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *