menu
person

Հետաքրքիր է իմանալ. երբ զրնգում են գավաթները

 


 

   

Իսկ դուք գիտե՞ք, որ գավաթները միմյանց զարկելու ավանդույթը ծագել է խնջույքի ժամանակ միմյանց թունավորելու վտանգը բացառելու պատճառով: 
 
Միջին դարերում ըմպելիքի մեջ թույն գցելու հավանականությունը բավականին մեծ էր: Այդ պատճառով մարդիկ խնջույքների ժամանակ գավաթներն ուժգին միմյանց էին զարկում, որպեսզի ընպելիքը մեկի գավաթի եզրից լցվեր մյուսի գավաթի մեջ: Դրանով երաշխավորվում էր, որ ներկա գտնվողներից ոչ մեկը թույն չգործածեր, քանի որ այդ դեպքում ինքն էլ կթունավորվեր: Իսկ որևէ մեկի հետ գավաթ զարկելուց հրաժարվելը սարսափելի վիրավորանք էր և ուղղակիորեն հրաժարվելը նշանակում էր, որ հրաժարվողը դիմացինին իր թշնամին է համարում և խոստովանում է, որ ուզում է նրան թունավորել: 
 
Այդ ժամանակներում նաև ամեն ոք կարող էր առաջարկել ըմպելիքով լի գավաթները փոխանակել: Այդ խնդրանքը մերժելը նույնպես գնահատվում էր որպես վիրավորանք, և անմիջապես մի շարք հարցեր էին ծագում: Այս հետաքրքիր փաստի մասին այժմ քչերը գիտեն, սակայն բաժակներն իրար զարկելու ավանդույթը շարունակվում է նաև մեր օրերում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/vol7/zarkumenbazhaknery2.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (12.09.13) W
Դիտումներ: 1925 | Տեգեր: Սա հետաքրքիր է, պատմական դրվագներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика