menu
person

Հայելու առեղծվածը

 


 

   

Հայելու առեղծվածըՀնում համարվում էր, որ հայելին կարող է մարդուն «աչքով տալ» և արագ ծերացնել

15 տարվա ընթացքում Նյու Յորքի ինստիտուտներից մեկի գիտնականները գերզգայուն սարքավորումների օգնությամբ ուսումնասիրում էին օրգանիզմի վրա հայելիների ազդեցությունը: Հայտնաբերվեց մի օրինաչափություն, եթե օրվա ընթացքում մարդ երկար է նայում հայելու մեջ, երեկոյան կողմ նրա ինքնազգացողությունը վատանում է: Արդեն որոշ ժամանակ անց նրա մոտ առաջանում է հոգնածության զգացում, վատանում է հիշողությունը, հայելին ասես ներծծում է իր մեջ մեր կենսական էներգիան՝ դրանով թուլացնելով օրգանիզմը:

Հաստատվեց նաև այն, որ հին հայելիները, հատկապես ուրիշներինը, տանը դժբախտության աղբյուր են: Նույն այդ պատճառով նրանք «հիշում» են մարդու վիճակը, նրա զգացմունքները, նախևառաջ բացասական, քանի որ դրանք ուժեղ են, այնուհետև պրոեկտում են կուտակված նեգատիվը նրանց վրա, ովքեր նայում են իրենց հայելու մեջ:
Ամերիկացի հետազոտողները հաստատեցին նաև բոլոր հայելային փորձանքներից հին միջոցի ներգործունությունը. շաբաթը մեկ անգամ հարկավոր է բնակարանի բոլոր հայելիները շփել օրհնված կամ աղբյուրի ջրով թրջված լաթով, ապա հայելու շուրջը վառած մոմ տանել:

Բացասական էներգիան հանելուն օգնում է նաև հայելին վառ արևի տակ դնելը: Ընդ որում, այդ խորհուրդները կարևոր են ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար, եթե նրանք կանոնավորապես սափրվում են հայելու առջև:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol26/hayelinerigaxtniq2.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (12.09.14) W
Դիտումներ: 1755 | Տեգեր: Սա հետաքրքիր է, առեղծվածներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика