menu
person

Հարսանեկան սովորույթներ

 


 

   

Հարսանեկան սովորույթներ

Գերմանիայում հարսանիքի օրը փեսացուներն իրենց գրպանում ցորենի հատիկներ են լցնում՝ ի նշան հարստության և հաջողության:

Հունաստանում նորապսակների մահճակալին առաջինը երեխաներ պիտի մոտ վազեն, որպեսզի երիտասարդ զույգն առողջ սերունդ ունենա: Հունաստանում ընդունված է նաև, որ հարսանիքի օրը նորապսակների ընկերների հագուստի վրա աչք պատկերված լինի, դա երիտասարդ զույգին կպաշտպանի չար ուժերից և անհաջողություններից:

Հունգարիայում, տեսնելով հարսանեկան շքախումբ, փողոցում բոլոր մեքենաները միացնում են ազդանշանները՝ նորապսակներին ողջունելու և շնորհավորելու համար:
Որոշ երկրներում նորապսակների մեքենայից դատարկ տարաներ են կախում, որպեսզի դրանց աղմուկը վանի չար ուժերին:

Նիգերիայում հարսանիքից առաջ աղջիկը պիտի մի լավ գիրանա, հակառակ դեպքում նրան կվերադարձնեն ծնողներին:

Քենիայում ընդունված է հարսնացուի ձեռքերին ու եղունգներին մուգ կարմիրով ծիսական զարդանախշեր նկարելու սովորույթը: Ներկը, որ պահպանվում է ողջ տարին, խորհրդանշում է կնոջ նոր կարգավիճակը: Քենիայի տարածված ևս մի սովորույթի համաձայն՝ ամուսինը հարսանիքից հետո մեկ ամիս կրում է կնոջ հագուստ՝ հասկանալու համար, թե կնոջ կարգավիճակը որքան ծանր է:

Հնդկաստանում հարսանեկան արարողության ավարտից հետո ընտանիքի արական սեռի անդամներից մեկը նորապսակների վրա ծաղկի թերթիկներ է շաղ տալիս, այս արարողությունը խորհրդանշում է պաշտպանություն չար ուժերից:

Չինաստանից մեզ է հասել մի շատ գեղեցիկ սովորույթ՝ հարսանեկան արարողության ժամանակ կարմիր ժապավենով իրար կապված բաժակներից գինի խմելը:
Ֆրանսիայում երիտասարդ զույգերը, հետևելով հին ավանդույթին, իրենց երջանկության կենացը երկուսով խմում են մի մեծ բաժակից, որն ունի երկու բռնակ:

 
Հարսանեկան սովորույթներ

Որոշ երկրներում նորապսակների վրա ինչ-որ խորհրդանշական բան (բրինձ, քաղցրավենիք կամ մանրադրամ) են շաղ տալիս, որպեսզի զույգերն ապագայում հաջողակ լինեն և բարեկեցիկ ապրեն:
Աֆրոամերիկյան երկրներում կանայք զարդարվում են ծաղիկներով և խխունջներով՝ ի նշան մաքրության և անարատության, իսկ հետո իրենց ընտրյալի հետ ցատկում են ավելի վրայով. սա խորհրդանշում է ընտանեկան կյանքի սկիզբը:

Բերմուդյան կղզիների բնակիչները հարսանեկան տորթի վերին հարկը զարդարում են փոքրիկ տնկիով, որը հետո տնկում են իրենց տան հակառակ կողմում, ասում են՝ որքան շատ ապրի ծառը, այնքան երկար կլինի նրանց ամուսնական կյանքը:

ԱՄՆ-ի ամենամեծ հնդկական ցեղերից մեկի` Նավաhոյի բնակիչների մոտ հարսի զգեստը 4 գույն ունի, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում Է աշխարհի 4 կողմերից մեկը, սևը խորհրդանշում Է հյուսիսը, կապույտը` հարավը, նարնջագույնը՝ արևմուտքը, իսկ սպիտակը՝ արևելքը: Հարսանեկան արարողության ընթացքում զույգերը կանգնում են դեմքով դեպի արևելք՝ դեպի այն կողմը, որտեղ ծագում է արևը, որպեսզի դիմավորեն նոր կյանքի սկիզբը:

Հարսնացուին գողանալու ավանդույթը տարածված Է եղել և հիմա Էլ տարածված է շատ երկրներում: ճապոնիայում այս սովորույթը շարունակվել Է մինչև 1868թ-ը, իսկ Անգլիայում այն օրինական բնույթ էր կրում այնքան ժամանակ, մինչև Հենրիխ 7-րդի օրոք ընդունվեց օրենք, որն արգելում Էր հարսնացու փախցնելը: Իտալիայում հարուստ ընտանիքներն իրենց դուստրերին պաշտպանելու համար հատուկ թիկնապահական կազմ էին վարձում: Ամուսնության նման ձևը մինչև հիմա շարունակվում է նաև մեզ մոտ:

Շատ Եվրոպական երկրներում հարսանեկան արարողության ժամանակ կարևոր դեր ունի արծաթե սկուտեղը, որի վրա փող են դնում բոլոր այն հյուրերը, ովքեր ցանկանում են հարսնացուի հետ պարել:
Ռուսական սովորույթի համաձայն՝ ծնողները նորապսակներին դիմավորում են աղ ու հացով, որը մատուցում են ասեղնագործ կտորի վրա: Ասում են՝ նա, ով ավելի մեծ պատառ կուտի, տան ղեկավարությունը իր ձեռքում կլինի:

Արևմուտքից մեզ հասած սովորույթներից մեկի համաձայն՝ հարսնացուն պիտի շպրտի ծաղկեփունջը իր չամուսնացած ընկերուհիներին, և նա ով կբռնի փունջը, կամուսնանա բոլորից շուտ: Դե իսկ փեսացուն Էլ հարսնացուի ոտքից հանում Է ծնկակապը և շպրտում իր ամուրի ընկերներին: Կամուսնանա նա, ով առաջինը կբռնի:

Հայաստանում տան շեմից ներս մտնելուց առաջ նորապսակները պիտի կոտրեն դռան շեմին դրված 2 ափսե, որոնք բերվում են աղջկա տանից: Ջարդված կտորները թափում են, որպեսզի չար ուժերին վանելուց հետո նորապսակներն ապրեն համերաշխ, և որ ամուսնությունը լինի երկարատև և հաջողակ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol26/harsanekansovoruytner2.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (02.10.14) W
Դիտումներ: 4310 | Տեգեր: երկուսով, Քո հարսանիքը, ամուսնություն, սա հետաքրքրիր է, հարսանեկան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика