menu
person

Գրկախառնությունը օգտակար է առողջությանը

 


 

   

Օրգանիզմի և առողջության վրա գրկախառնության ազդեցության մասին  գիտնականները մի ամբողջ աշխատություն են գրել: Սակայն ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: Պարզվում է, որ սիրելլի հետ գրկախառնվելը նվազեցնում է սթերսի հավանականությունն ու նպաստում ներդաշնակ հարաբերությունների ձևավորմանը:

Գրկախառնության ընթացքում արյան մեջ արտարդվում են էնդորֆին հորմոններ, որոնք ազատում են ցավից ու թարմության զգացողություն պարգևում: Փորձերին մասնակցել են միայնակ մարդիկ ու զույգեր:

60 հոգու մոտ չափել են արյան մեջ էնդորֆին հորմոնի և օքսիտոցինի քանակությունը: Դրանք ավելի բարձր են եղել այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են գրկախառնվել: Հայտնի է, որ օքսիտոցինի բաձր քանակությունը արյան մեջ իջեցնում է զարկերակային ճնշումն ու կարգավորում սրտի զարկերի հաճախականությունը:

Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրկախառնությունը ամրացնում է իմունային համակարգը: Ուղեղին ազդակներ են հասնում, որ մարդը հպվել է մեկ այլ մարմնի և արտադրվում են հակամարմիներ, որոնք բարձրացնում են իմունիտետը: Մասնագետնեը պնդում են, որ քիչ գրկախառնվող մարդիկ հակված են սպանությունների:

Օգտակար հատկանիշներից բացի`  գրկախառնությունը նախ և առաջ զգացմունքները արտահայտելու ձև է: Կանանց և տղամարդկան մոտ գրկախառնվելը կարող է տարբեր զգացողություններ արթնացնել: Կանայք այս կերպ արտահայտում են իրենց սերը զուգընկերոջ նկատմամբ, իսկ տղամարդիկ օգտվում են առիթից ևս մեկ անգամ հպվել կնոջ կրծքին:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (20.06.18)
Դիտումներ: 563 | Տեգեր: Գրկախառնությունը, օգտակար, առողջությանը | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика