menu
person

Գունային հոգեբանություն

 


 

   

Երբևէ մտածել ե՞ք, որ մեզ շրջապատող գունային գամման կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր տրամադրության և որոշումների վրա: Բազմաթիվ հոգեբանների պնդմամբ դա առավել քան իրատեսական է, և կամա թե ակամա մենք ենթարկվում ենք այդ օրինաչափությանը: Միասին բացահայտենք գունային հոգեբանությունը:

Սովորաբար բաց գույները թվում են թեթև և խաղաղության խորհուրդ են կրում իրենց մեջ, մուգ գույները ուշադրություն են գրավում, սակայն պետք է ի նկատի ունենալ , որ մարդը յուրօրինակ անհատականություն է, և հաճախ միևնույն գույնը կարող է տարբեր ազդեցություն ունենալ տարբեր մարդկանց վրա:


 

Բաց վարդագույն

Վարդագույնը խորհրդանշում է նրբությունը եվ քնքշությունը, այն հանդիսանում է պասսիվ գույն, հանգստացնում է, մեղմացնում է զգացումները, թուլացնում  ջզաձգված նյարդերը:

 Ավելի վառ գույները բարձրացնում են տրամադրությունը և հաղորդում լավատեսություն:


Կարմիր գույն

Կրքի և խենթության խորհրդանիշ է: Այն գրավում է մարդկանց ուշադրությունը, դարձնում ակտիվ ու նույնիսկ ագրեսիվ: Սակայն մի պարզ ճշմարտության համաձայն` կարմիրի առաջացրած ազդեցությունը որքան բռնկուն ու գայթակղիչ է, նույնքան էլ` վաղանցիկ :


Նարնջագույն
Բարձրացնում է տրամադրությունը և հաղորդում  ստեղծագործական ակտիվություն: Այս գույնի սիրահարները սովորաբար լավատես մարդիկ են և օժտված են մեծ նախաձեռնողությամբ (էնտուզիազմով):


Դեղին
Դեղինը խորհրդանշում է լավատեսություն, ուրախություն,, ջերմություն: Դեղինը արևի գույնն է և համարվում  է նաև իմաստության ու բանականության խորհրդանիշ:

Սպիտակ
Սպիտակը խորհրդանշում է մաքրություն, հավատարմություն, անմեղություն, ճշմարտություն և ազնվություն:


Սև
Սևը լի է գաղտնիքներով, զսպվածությամբ, ինքնաբերաբար հարգանք է առաջացնում


Կանաչ
Կանաչ գույնը մարդու վրա թողում է հանգստացնող, ներդաշնակող ազդեցություն, դրականորեն ազդում է տեսողության վրա, հաղորդում է ինքնավստահության, պաշտպանվածության, կայունության զգացում:

 


Երկնագույն
Թեթև տխրության խորհուրդ է կրում իր մեջ և նույնացվում է ջրի ու սառույցի հետ: Գույնը ունակ է մեծացնելու տեսողական մակերեսը: Երկնագույնը հաղորդում է վստահություն, արժանապատվության զգացում: Ըստ հետազոտությունների` մարդկանց  գերակշռող մասը նախապատվություն է տալիս հենց այս գույնին:


Կապույտ
Կապույտը ավելի հագեցած  և արտահայտիչ գույն է. խորհրդանշում է երկրագունդը: Համարվում է գործնական գույն և ինտելեկտի խորհրդանիշ:


Մանուշակագույն
Առաջացնում է  ճնշվածություն, տխրություն: Այն համարվում է հոգևոր գաղտնիքների և արժանապատվության խորհրդանիշ, երբեմն առաջացնում է անկումային տրամադրություն, իսկ ավելի բաց տոները ռոմատիկ տրամադրության գրավական են: Մանուշակագույնը համարվում է կանանց հոգեբանության վրա ազդող գույն և հաճախ  օգտագործվում է կանացի ապրանքների արտադրության մեջ:


Մոխրագույն
Համարվում է չեզոք գույն, զուրկ է ջերմությունից, սակայն ի տարբերություն կարմիրի՝
լի է արժանապատվությամբ:

1111



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/38bbbe4fe9e0-1-.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (09.11.12)
Դիտումներ: 5180 | Տեգեր: Գունային հոգաբանություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *