menu
person

Գիտնականներն առաջին անգամ խաչասերել են մարդուն և խոզին

 


 

   

Հետազոտողների միջազգային թիմն առաջին անգամ խաչասերել է խոզին և մարդուն՝ կենսունակ էմբրիոն սանալով: Ենթադրվում է, որ ապագայում դա կօգնի իդեալական օրգաններ աճեցնել փոխպատվաստման համար, հայտնում է EnterTrain-ը:

Գիտնականները մարդու ցողունային բջիջները ներմուծել են խոզի էմբրիոնների մեջ:

Ստացվել է ավելի քան 2 000 հիբրիդ, որոնք ներմուծել են խոզի արգանդի մեջ: 186 էմրբրիոններ դարձել են խիմերներ՝ գենետիկորեն տարասեռ բջիջներից բաղկացած օրգանիզմներ:

Միաժամանակ, մարդկային բջիջների առկայությունն աննշան է՝ մոտ մեկը 10 000 բջիջներից:

Բայց դրանք գործում են որպես մեկ ամբողջություն:

Էմբրիոն-հիբրիդները զարգացել են 28 օր, հետո դրանք հեռացրել են խոզի արգանդից:

Այդ ընթացքում գիտնականները փորձել են հասականալ՝ ինչպես են խառնվում մարդու և խոզի բջիջները:

Փորձի առաջատար հեղինակ Խուան-Կառլոս Իսպիսուա Բելմոնտեն հայտարարել է, որ այդքան ժամանակը չի բավարարել հասուն կենդանի-խիմերների վերաբերյալ էթիկական վեճեր առաջացնելու համար:

Մարդու և խոզի բջիջների խաչասերման փորձերը հնարավորություն կտան այդ կերպ սեփական բջիջներից ստացված «իդեալական» օրգաններ աճեցնել փոխպատվաստման համար:

Նաև այդ ոլորտում փորձերը կարող են բերել նոր դեղերի ավելի անվտանգ փորձարկումների:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ



Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (12.06.17)
Դիտումներ: 1128 | Տեգեր: Խաչասերել, Գիտնականներն, Են, խոզին, անգամ, մարդուն, առաջին | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика