menu
person

Գիշատիչ բույսեր

 


 

   

 Գիշատիչ բույսեր
 
Գիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն բազմամյա խոտաբույսերը, թփերը, թփիկները, լիանաները, որոնք որսում են մանր միջատներ, հազվադեպ նաև այլ մանր կենդանիներ և օգտագործում որպես լրացուցիչ (գլխավորապես ազոտային) սնունդ: Հայտնի են մոտ 500 գիշատիչ բույսեր: Տարածված են ամենուրեք, առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում: ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը: Հանդիպում են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում:
 
Ջրային գիշատիչ բույսերն ազատ լողացող, արմատազուրկ, բազմամյա խոտաբույսեր են: Ցողունի երկարությունը մինչև 100 սմ է: Տերևները կտրտված են, դրանց մի մասը ձևափոխվել է մանր փամփշտիկների, որոնցով որսում են ջրային մանր կենդանիներ, միջատներ, որդեր, թրթուրներ և այլն: Խորշաբույսի կամ ջրատիկի փամփշտիկը կանաչ կամ կապտականաչ է, ունի փոքր անցք (երախ), որը ծածկված է հատուկ փականով, իսկ երախի շուրջը կան միջատներին գրավող լորձապատ մազիկներ: Ազոտային քաղցը, ֆոսֆորի, կալիումի և այլ նյութերի անբավարարությունը նրանք լրացնում են ի հաշիվ կենդանական կերի: Ունեն միջատներ որսալու տարբեր հարմարանքներ՝ սափորիկներ, պարկեր, թարթիչավոր ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, նաև արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն ու հոտավետ նյութեր: 
 
Պինգուիկուլայի տերևները ծածկված են գեղձային կարճ ու երկար մազիկներով, որոնք արտադրում են միջատաորս կպչուն, լորձանման նյութ և ֆերմենտներ:
Ցողաբույսը (ցողիկը) միջատներին գրավում է գինեկարմիր գեղձակիր թարթիչների արտադրած կպչուն, ցողի կաթիլներ հիշեցնող հեղուկով, ցողատերևը և ալդրովանդան միջատներ են որսում տերևակոթունների վրա եղած խոզանավոր, ծալվող թիթեղիկներով: Ճանճորսի որսացող ապարատները տերևաթիթեղիկների փշիկները կամ խոզաններն են, սափորատունկինը (ցնցղենի) տերևակոթունի վրա դեղին կամ կարմիր, անուշաբույր սափորանման ձևափոխումներն են, որոնց եզրերը շատ ողորկ են, և միջատները նեկտար քաղելու հույսով դրանց վրա նստելիս իսկույն սահում են դեպի հատակը, որտեղ մարսող հեղուկն է:
 
Վերգետնյա գիշատիչ բույսերի արմատային համակարգը թույլ է զարգացած: Կենդանական սնունդն արագացնում է նրանց զարգացումը, ծաղկումն ու պտղատվությունը: Գիշատիչ բույսերը, իրենց հերթին, շատ զգայուն են արտաքին գրգռիչների նկատմամբ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://i077.radikal.ru/1307/9c/2f8a77579bd3.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (10.07.13) W
Դիտումներ: 7321 | Տեգեր: բույսեր, Սա հետաքրքիր է | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика