menu
person

Գինիների աշխարհում

 


 

   


Գինեգործությունը շատ հին արհեստ է, չնայած շատ գինեգործներ այն համարում են առաջին հերթին արվեստ, քան արհեստ, պնդելով, որ բարձրորակ գինին հեղինակի մտքի ու երևակայության ծնունդն է: Աշխարհահռչակ գինիների ստացման, նաև անվանակոչման պատմությունը բավականին հետաքրքիր է, երբեմն զվարճալի: Փորձենք դրանցից մի քանիսը ներկայացնել ձեր ուշադրությանը:
 
Հանրահայտ Մադեռա սպիտակ գինին իր անունը ստացել է պորտուգալական Մադեռա կղզու անունից: Դեռ 1650 թվականին, այս կղզուց առևտրական մի նավ` բեռնված սովորական սպիտակ գինենյութով, ուղղություն էր վերցրել դեպի Ասիա: Ճանապարհը երկար էր, հոգնեցուցիչ և տևեց մոտ 6 ամիս: Գինետակառները շարված էին տախտակամածի վրա, կիզիչ արևի տակ: Տեղ հասնելուն պես նավապետը «բեռը» ափ իջեցնելուց համտեսեց: Եվ, օ՜հ զարմանք, գինին ստացել էր շատ ավելի դուրեկան, հաճելի, նուրբ համ:

Գաղտնիքն այդ ժամանակ չբացահայտվեց, իսկ նորահայտ հրաշք ըմպելիքը բարձր գնով վաճառվեց Հնդկաստանում ու Չինաստանում: Դրանից հետո էլ, շատ ու շատ տարիներ, կղզուց գինենյութը բեռնում էին նավերը, նույն ճանապարհով ուղևորվում, որպեսզի ստանան նույն որակի գինի: Միայն 1800-ական թվին բացահայտվեց «Մադեռայի» ստացման գաղտնիքը, այն է գինենյութի ջերմային մշակումը արևի տակ, օդի հետ շփման պարտադիր պայմանով: Ահա այսպե՛ս, ու ոչ մի դժվարություն:

Մեկ այլ հետաքրքիր պատմություն էլ կապված է Խերես գինու հետ: Այն իր անունը ստացել է Խերես-դե-լա-ֆրոնտելա իսպանական քաղաքից, որը գտնվում է Անդալուզա նահանգում: 1750 թվականին, տեղի պանդոկներից մեկում, հյուրանոցատերը իր մառանում պահվող գինիների տակառների վրա հայտնաբերեց սպիտակ բորբոսափառ: Հարգարժան իսպանացին նախ զարմացավ ` մտածելով, որ այդ ժամանակ խիստ թանկարժեք ապրանքը փչացել է ու ստիպված պետք է թափել, ապա որոշեց մի կում անել ու...գինին յուրահատուկ համ, հաճելի փունջ ու բույր ուներ: Այն սկսեց մեծ պահանջարկ վայելել հաճախորդների մոտ, մեծ գումարներ բերեց հյուրանոցատիրոջը: Իսկ ամողջ գաղտնիքը` ոչ լիքը տակառներում սպիտակ, խերեսային փառը գինենյութը հարստացնում է բազմաթիվ նորագոյացող նյութերով, որոնք հաճելի համ ու հոտ են հաղորդում ըմպելիքին:
 
Շամպայն գինու հայրենիքը Ֆրանսիան է: Այն իր անունն ստացել է Շամպան նահանգի անունից: Տեղի հոգևոր եղբայրության գինեմառանը հարուստ էր ու բազմազան: Եվ ահա 1718թ-ին, հարգարժան աբբա Ֆրանսուա Գոդինոն, ով հայտնի էր որպես մոլի կռվարար և հարբեցող (և դա չնայած նրա հոգևոր դասին), ի լուր բոլորի, հայտարարում է նոր հրաշք ըմբելիքի ստացման մասին` իբր իր տեխնոլոգիայով: Հետագայում պարզվեց, որ Գոդինոն ուղղակի գողացել էր մի քանի շիշ նորաստեղծ ըմպելիքից` իր վանահայր դոն Պերինյոնից, որը կույր էր, սակայն համտեսի և գինենյութերը խառնլու միջոցով ստացել էր ու առաջարկել շամպայնի պատրաստման մեթոդները, որոնք կիրառում են մինչ օրս` սև խաղողից սպիտակի եղանակով (առանց չանի հետ շփվելու) գինենյութի ստացումը, կեղևային խցանի տակ գինու ածխաթթու գազով հարստացումը, հենց շշերի մեջ գինու պարզեցումը և այլն: Թե ինչ եղավ տխրահռչակ Գոդինոյի հետ` պատմական աղբյուրները լռում են, սակայն կարող ենք պատկերացնել նրա վերջաբանը սրբազան ինկվիզիցիայի ժամանակներում:

Ահա այսպիսի դիպվածների արդյունքում ստացված գինիները մեծ հռչակ ու ճանաչում են ձեռք բերել, տարածվել ամբողջ աշխարհում: Երևի դրա համար էլ գինեգործները արվեստ են համարում իրենց արհեստը` նշելով, որ արվեստի գործերի նման ինքնաբուխ, պատահական են ծնվում իրենց շատ ու շատ ստեղծագործություններ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol13/gininer1.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (16.12.13) W
Դիտումներ: 1556 | Տեգեր: գինիների աշխարհում, Սա հետաքրքիր է | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика