menu
person

Գեղեցկությունը և ազգային առանձնահատկությունները

 


 

   Ամսագիր Ֆարմացեվտ պրակտիկ

Տարբեր երկրների կանայք ունեն հարյուրամյակներով ստուգված հմայքի իրենց գաղտնիքները:
 

Օրինակ` իտալուհիներն իրենց նուրբ մաշկի ու փայլուն մազերի համար պարտական են նշի յուղին: Ասում են, որ Եկատերինա Մեդիչիի բոլոր սնուցող դիմակները պատրաստվում էին նշի ձեթով, որի շնորհիվ էլ նա ուներ մետաքսյա մաշկ: Գիտնականներն ապացուցել են, որ նշի ձեթը, վիտամին E-ի բարձր բաղադրության շնորհիվ, լավացնում է մաշկի գույնը:

Այդ ձեթը նաև լավ միջոց կարող է հանդիսանալ դիմահարդարումը մաքրելու համար: Իսկ փայլուն մազեր ունենալու համար կարելի է մազարմատները մերսել նշի ձեթով: Շատ լավ խառնուրդ կստացվի 4 ճաշի գդալ ձեթից և կես կիտրոնի հյութից: Այս խառնուրդով կարելի է մերսել մազարմատները` մազերը լվանալուց առաջ:

Իսկ Անգլիայում մի ընդունված սովորություն կա, որը հարյուրամյակներ շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ. թեյ՝ ուղիղ ժամը 5-ին: Իսկ այս ծիսակատարությունից հետո թեյի փաթեթիկները պետք չէ թափել, պահեք սառնարանում և առավոտյան 2-3 րոպե պահեք կոպերի վրա: Այս պրոցեդուրան օգնում է ազատվել աչքի տակ եղած պարկերից ու, որ ամենակարևորն է, թարմացնում ու «արթնացնում» է քնից:

Անգլիացիների մոտ ընդունված է առավոտյան նախաճաշին անպայման ուտել տարեկանի փաթիլներ, քանի որ դրանք պարունակում են B խմբի բոլոր վիտամինները: Բացի այդ, տարեկանի փաթիլներից նրանք պատրաստում են նաև սնուցող դիմակներ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 4 ճաշի գդալ տարեկանի փաթիլ եւ 2 գդալ սերուցք: Սերուցքի մեջ լցնել փաթիլներն ու թողնել մնան այնքան ժամանակ, մինչեւ փաթիլները կուռչեն: Այս խառնուրդը դեմքին թողնել 20 րոպե, իսկ դիմակը մաքրել սկզբից` անձեռոցիկով, հետո` ցայել դեմքը սառը ջրով: Այս դիմակը դեմքին հաղորդում է արտակարգ նրբություն:

Հույն կանայք տնային պայմաններում շատ լավ սկրաբ են պատրաստում, որի համար անհրաժեշտ է ծովի մաքուր ավազ, ծովի աղ ու այնքան զեյթունի ձեթ, որ ստացվի մածուցիկ խյուսանման զանգված: Դրանից շատ լավ պիլինգ է ստացվում:


Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/1e98938c11c4-1-.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (16.10.12) | Հեղինակ: Ամսագիր Ֆարմացեվտ պրակտիկ W
Դիտումներ: 3033 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика