menu
person

Եվրոպայի ամենամեծ թիթեռը

 


 

   

Գարնանը և ամռանը Հայաստանի տափաստաններում, մարգագետիններում, անտառներում և այլուր ծաղկից ծաղիկ են թռչում գույնզգույն ու խայտաբղետ թիթեռներ, որոնցից  է մրգահավաթիթեռը կամ տանձենու սատուրնիան: Դա արտակարգ խոշոր ու չափազանց գեղեցիկ թիթեռ է, իր չափերով ամենամեծն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Եվրոպայում: Նրա թևերի բացվածքը հասնում է 14-16 սմ-ի: Մրգահավաթիթեռ է անվանվում, քանի որ թևերի վերին անկյունում կրում է մինչև 1,5 սմ տրամագծով բազմերանք խալեր` «աչքեր», որոնք նման են մրգահավի պոչի փետուրների վրայի «աչքերին»:
Մրգահավաթիթեռի 
«աչքերը» արտաքինից շրջապատված են սև օղակով, որի ներսում գտնվում է լուսնաձև մի նկար` ծածկված արծաթագույն թեփուկներով:
«Լուսնյակը» իր հերթին շրջափակված է նախ` բաց շականակագույն. ապա` կարմրագորշավուն օղակներով: Առաջին զույգ թևերը շականակագույն են` երիզված բաց գույնի գեղեցիկ շերտերով: Առաջնակուրծքը պատված է սպիտակավուն, ապա` մուգ գորշավուն մազմզուկներով: Բեղիկները դեղնավուն են:
Այս թիթեռի թռիչքը դիտվում է մայիս-հունիս ամիսներին:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/49e04f8f574e-1-.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (14.06.13) W
Դիտումներ: 1738 | Տեգեր: Սաա հետաքրքիր է | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика