menu
person

Ծաղիկների լեզուն

 


 

   

Դեռ վաղ ժամանակներից հայտնի է, որ ամեն ծաղիկ ունի իր խորհուրդը, և ձեզ նվիրված ծաղիկներից կարելի է գուշակել նվիրողի ցանկությունները, սպասելիքները և, իհարկե, զգացմունքները:
 

Եվ այսպես, եթե ձեզ նվիրում են.

Վարդագույն վարդ` Կատարյալ երջանկություն

Կարմիր վարդ` Ես քեզ սիրում եմ

Սպիտակ վարդ` Անմեղություն, մաքրություն

Կարմիր վարդակակաչ` Հավատա և վստահիր ինձ

Դեղին վարդակակաչ` Քո ժպիտն արևային լույս է

Քաջվարդ (պիոն)` Ամենայն բարիք եմ ցանկանում

Յասաման` Հավատ, հույս, իմաստություն

Շուշան` Դու իսկական ընկեր ես

Խոլորձ (օրխիդեա)` Խոնարհվում եմ Ձեր առաջ

Քրիզանթեմ` Փորձենք հասկանալ միմյանց

Նարգիզ` Եկեք պարզապես շփվենք

Իսկ նրանց, ովքեր հաճախ են ծաղիկներ գնում, խորհուրդ ենք տալիս հետևել, որ.

Ծաղկեփունջը պատրաստվի թարմ ծաղիկներից և Ձեր ներկայությամբ: Աշխատեք չգնել պատրաստի ծաղկեփնջեր. դրանց մեջ կարող են լինել տարբեր որակի և թարմության ծաղիկներ:

Մի΄ գայթակղվեք անբնական գույների (նարնջագույն, կապույտ, կանաչ) վարդերով և մեխակներով: Շատ հավանական է, որ դրանք հատուկ ներկանյութի մեջ դրված ոչ թարմ ծաղիկներ են:

Վարդակակաչները, յասամանները և մեխակները երկար ժամանակ թարմ կմնան, եթե պահեք շատ սառը ջրում: Կարելի է նույնիսկ սառույցի կտոր ավելացնել:

Վաճառողները վարդերը պահում են հատուկ լուծույթում, ինչի պատճառով էլ դրանց թարմ տեսքը տանը շատ շուտ վերածվում է թառամածի:

Թեև արտասահմանից բերված ծաղիկները հաճախ ավելի գեղեցիկ են, աշխատեք ընտրել տեղականներից, քանի որ դրանք ավելի թարմ են:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol12/1473066_755830454433263_699277099_n-1-.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (04.12.13) W
Դիտումներ: 3948 | Տեգեր: երկուսով, սիրախաղ, Սա հետաքրքիր է | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика