menu
person

Օդերևութաբանները բացահայտել են Բերմունդյան եռանկյունու առեղծվածը

 


 

   newsarmenia.am

 Ամերիկացի գիտնականները նոր տեսություն են առաջ քաշել, որը պարզաբանում է Մայամիի, Պուերտո Ռիկոյի և Բերմունդյան կղզիների միջև գտնվող տարածքում նավերի և ինքնաթիռների առեղծվածային կործանումները:

500 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով այս տարածքում վերջին հարյուր տարվա ընթացքում կործանվել են հարյուրավոր նավեր և շուրջ 75 ինքնաթիռ, գրում է vokrugsveta.ru–ն։

Արբանյակից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այսպես կոչված Բերմունդյան եռանկյունու վերևում կան վեցանկյան ձև ունեցող արտասովոր ամպեր, որոնց պատճառով այդ տարածքում քամու արագությունը կարող է հասնել 270 կմ/ժ–ի, իսկ ծովի ալիքների բարձրությունը՝ 13 մետր և ավել:

Նմանատիպ խոշոր ամպեր են նկատվել Բերմուդյան եռանկյունու արևմտյան հատվածում: Այս տարածքում քամու ուժգնությունն ուղղված է ամպերի ստորին ծայրից դեպի օվկիանոս, ինչը գիտնականները համեմատել են ավիառումբի ազդեցության հետ:

«Բերմուդյան եռանկյուն» բառակապակցությունն առաջին անգամ կիրառվել է 1950-ական թթ.-ին: Ենթադրվում է, որ դրա հեղինակը գրող Վինսենտ Գադդիսն էր, ով հոդված էր հրապարակել նավերի և ինքնաթիռներկ առեղծվածային անհետացումների մասին: Ավելի վաղ ծովագնացները, այդ թվում՝ Քրիստափոր Կոլումբոսը, պատմում էին Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանում արտառոց միջադեպերի և կողմնացույցի զարմանալի տվյալների մասին: 






Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (09.11.16) | Հեղինակ: newsarmenia.am W
Դիտումներ: 3726 | Տեգեր: առեղծվածը, Են, Օդերևութաբանները, Բերմունդյան, եռանկյունու, բացահայտել | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика