menu
person

Բանաստեղծի խելահեղ սեքսուալ կյանքը. Բայրոն

 


 

   

Մեծերին հատուկ են թուլությունները, չէ՞ որ նրանք ընտրյալներ են: Եվ մենք սովորական մահկանացուներս, որ չգիտենք կթողնե՞նք որևէ հետք (լավ, թե վատ) այս աշխարհում և մարդկանց սրտերում, ի զորու չենք դատել նրանց... Անդրադառնանք Ջորջ Գորդոն Բայրոնին, ավելի ճիշտ՝ նրա ինչ-ինչ թուլություններին:

Նա չուներ «երկաթե» առողջություն, մի կողմից մորից ժառանգել էր հոգեկան անհավասարակշռություն, մյուս կողմից՝ բժիշկները ծնվելու ժամանակ վնասել էին տղայի ոտքը, որն էլ դարձավ ճակատագրական:

Բայրոնը փոքր հասակից զբաղվել է լողով և այնքան կատարելագործվել, որ 10-12 կմ տարածությունը հանգիստ լողում-անցնում էր: Լողի միջոցով նա ուզում էր նաև նիհարել, գիրության պատճառով (175 սմ հասակ ուներ և 100 կգ քաշ) ամբողջ կյանքում դիետա էր պահում: Բայց ապարդյուն՝ ոչինչ չէր օգնում: Այս ամենին գումարվեց ինչ-որ մեկի գուշակությունը Բայրոնի՝ 37 տարեկան հասակում մահանալու մասին: Չնայած այդ ժամանակաշրջանում համատարած բնույթ կրող սնահավատությանը՝ նա հանգիստ էր. ամեն ինչ թողել էր բախտին ու ճակատագրին:     

Անկողնում առաջին «դասերը» Բայրոնին տվել է Մերի Գրեյը, որն այդ ժամանակ դայակություն էր անում նրանց տանը: Բայրոնը դեռ պատանի էր, երբ երիտասարդ շոտլանդուհին մտավ նրա անկողինը: Ու այսպես՝ երեք տարի: Եվ քոլեջ ընդունվելիս Բայրոնն արդեն բավականին «գիտելիքներ» ուներ: Քոլեջում նա ընկավ «ոսկե» շրջապատ՝ դուքս Դորսետ, կոմս Կլեր, լորդ Հարտլի: Այս պատանիները հարուստ էին և միևնույն ժամանակ՝ շփացած ու անառակ: Սակայն Բայրոնը շուտ ճանաչեց նրանց և չնայած հավատարիմ բաժակակից էր, բայց անհրաժեշտության դեպքում իրեն զերծ էր պահում «ավելորդություններից»: Այնուամենայնիվ, ուսման երեք տարիներին Բայրոնն ապրում էր ակտիվ սեքսուալ կյանքով, որն էլ հետագայում իր վատ ազդեցությունը թողեց առողջության վրա: Դրան զուգահեռ, ուժերը վերականգնելու համար (Լոնդոնում նա ուներ երեք մշտական սիրուհիներ), ափիոնի թուրմ էր խմում: Երիտասարդ տարիներին բանաստեղծի կյանքում եղել են շատ մարմնավաճառուհիներ, որոնք էլ նրան «պարգևեցին» վեներական բազմաթիվ հիվանդություններ:

1809թ. Բայրոնը մեկնեց ճանապարհորդության: Երկու տարվա ընթացքում նա եղավ Հունաստանում, Ալբանիայում, Փոքր Ասիայում: Վերադառնալուն պես տպագրեց «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմը:

1812թ. բանաստեղծը ծանոթացավ Լեմ ընտանիքի հետ: Ուիլյամ Լեմը (լորդ Մելբուրն) հետագայում դարձավ Անգլիայի վարչապետը: Նրա 27-ամյա կինը՝ լեդի Կարոլինան հրապուրվեց Բայրոնով: «Նա խենթ է ու անառակ, վտանգավոր է նրա հետ գործ ունենալ»,- գրել է Կարոլինան իր օրագրում: Արատավոր այդ կապը, այնուամենայնիվ, տևեց ութ ամիս: Դա Բայրոնի համար հավերժություն էր: Ի վերջո, Կարոն (այդպես էր նրան անվանում Բայրոնը) ձանձրացրեց, բայց նրանից ազատվելն այդքան էլ հեշտ չէր. Բայրոնը ստիպված եղավ դիմել Կարոյի սկեսրոջ օգնությանը: Արդյունքում նա ձեռք բերեց երկու բան՝ ազատություն և ոխերիմ թշնամի: Կարոն երդվել էր վրեժխնդիր լինել: Այս շրջանում բանաստեղծը թաքնվում էր Օքսֆորդում: 

Այստեղ, քաղաքապետի հետ դեռ չծանոթացած, նա դարձավ քաղաքապետի կնոջ՝ 40-ամյա Ջեյն էլիզաբեթ Սկուտի սիրեկանը: Հերթական սիրախաղը տևեց մոտ մեկ ամիս: 19-րդ դարի միջավայրը շատ արարքներ էր ներում, բայց կային չափանիշներ, որոնք ոչ մեկին չէր թույլատրվում խախտել: Բայց Բայրոնը դրանք էլ խախտեց, նա հրապուրեց իր խորթ քրոջը՝ Ավգուստ Լեյին: Այս հարցում Բայրոնն ուներ մեկ արդարացում՝ ինքը մանկուց նրան չէր տեսել: «Բարեկամական» հանդիպումների արդյունքում ինն ամիս հետո ծնվեց Մեդերան: Աղջկա ծնունդից հետո Բայրոնը լեդի Մելբուրնին գրել էր. «Նա կապիկ չէ, բայց եթե փոքր-ինչ նման է կապկի, ապա դրանում ես եմ մեղավոր...»:


Երեխայի ծնունդն իր հետ բերեց շատ անախորժություններ: Բայրոնի մասին ինչեր ասես չէին խոսում ու բամբասում: Ինչ-որ ձևով մարդկանց լռեցնելու համար նա ամուսնացավ ոմն Անաբելլա Միլբենի հետ: Վերջինս, լսելով Բայրոնի վարք ու բարքի մասին, որոշել էր նրան վերադաստիարակել: 

Նրանց համատեղ կյանքր տևեց մոտ մեկ տարի և ավարտվեց ոչնչով, եթե հաշվի չառնենք աղջկա՝ Ավգուստայի ծնունդը: Ինչու՞ ծնվեց այդ երեխան: Այդ հարցը հավասարապես տալիս էին և՛ Բայրոնը, և՛ կինը՝ Անաբելլան:

Բանն այն է, որ հարսանիքից հետո Բայրոնը չէր կատարում իր ամուսնական պարտականությունները: Հոգնելով անընդհատ կրկնվող խրատներից ու խորհուրդներից՝ Բայրոնը բաժանվեց. դրան գումարվեց լեդի Կարոլինայի հետ վերսկսված վեճ ու կռիվը: Կարոլինան Բայրոնին ներկայացնում էր որպես հրեշային մի էակ, որը փորձել էր բռնաբարել: 

1829թ. տասներեքամյա մի աղջնակի արհամարհել և ոտնահարել էր իրեն:    Բայրոնն այս ամենից հոգնած՝ ընդմիշտ լքեց Անգլիան: Դա 1816թ.  ապրիլի 25-ին էր: Իսկ դրանից առաջ նա հասցրել էր որոշ «չարաճճիություններ» անել: Դատի ժամանակ նա ծանոթացել էր Ուիլյամ Գուդվինի և նրա տասնյոթամյա հոգեդստեր՝ Կլեր Կերմոնտի հետ: Աղջիկն  այնքան բացահայտ էր ցույց տալիս իր համակրանքը Բայրոնի նկատմամբ, որ վերջինս բաց չթողեց հնարավորությունը: Եվ հաջորդ տարվա      հունվար ամսին նա ունեցավ ևս մի դուստր՝ Ալլեգրա անունով:     

Հեռանալով Անգլիայից՝ Բայրոնը հաստատվեց Վենետիկում: Այստեղ նա նույն անառակ կյանքն էր վարում: Սկզբում  նա տեղավորվեց Ս. Մարկոս հրապարակից ոչ հեռու գտնվող մի բնակարանում, որտեղ  գտավ միանգամից երկու սիրուհի: Առաջինը տանտիրոջ կինն էր՝ Մարիաննա Սեգատին, երկրորդը՝ հացավաճառի կինը՝ Մարգարիտա Կոն   ին: Որոշ ժամանակ անց լորդը տեղափոխվեց Մոսենիգո պալատ և այն  վերածեց մասնավոր «պոռնկատան», որտեղ պահում էր սիրուհիների ու      անբարոյական կանանց մի ամբողջ հարեմ: Նրանց մեջ գլխավորը գեղեցկուհի Մարգարիտան էր (հացավաճառի կինը): Բայց մի անգամ նա     խանդից դանակով հարձակվեց բանաստեղծի վրա, և դրա համար Բայրոնը նրան «տուն» ուղարկեց:   


1818թ. ապրիլին Բայրոնը ծանոթացավ տասնիննամյա կոմսուհի      Թերեզա Գիկոլի հետ: Դա մի կրքոտ սեր էր և նման չէր մնացած սերե    րին: Բանաստեղծը միանգամից փոխվեց, նա պատկանում էր միայն Թերեզային: Ի վերջո, կոմսուհին բաժանվեց ամուսնուց, և մնացած չորս      տարիները նրանք միասին անցկացրին: Բայրոնը դարձավ տնակյաց.      նրան դուր էր գալիս տան հարմարավետությունը: Նա գրում էր, որ այսուհետև իրեն համարում է «օրինակելի տղամարդ, որը ճաշակում է ամուսնական երջանկությունը»:     

1823թ. հուլիսին նա մեկնեց Հունաստան՝ կռվելու թուրքերի տիրապետության դեմ: 1824թ. Միսոլունգա քաղաքում հիվանդացավ մալարիա     յով և մահացավ: Կանխագուշակությունը ճիշտ դուրս եկավ...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol30/9f302abebbfa640e3a40e7632505934c-1-.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (31.05.15)
Դիտումներ: 1614 | Տեգեր: ավելի մոտիկից, Հայտնիներ, պատմական դրվագներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *