menu
person

Բաց ամուսնությամբ եմ միացած... օրս այսպես է անցնում...

 


 

   Entertrain.1in.am

EnterTrain-ը ներկայացնում է Նյու-Յորքից 35-ամյա Լոլայի պատմությունը, ով սեքսուալ դաստիարակության դասեր է տալիս և սեքս-շոփում է աշխատում:


Նա 9.5 տարի ամուսնացած է Էվանի հետ, բայց ընդհանուր առմամբ նրանք արդեն միասին են 15 տարի:

Մոտ 10 տարի նրանք չէին դավաճանում իրար, բայց հետո Լոլան սիրահարվեց և կողմնակի սիրավեպ սկսեց, որը նրան դրդեց պոլիգամ հարաբերությունների մտքին:

Նրան և ամուսնուն 4 տարի պետք եղավ ազատ ամուսնությամբ ապրել որոշելու համար, որն արդեն 6 տարի է տևում:

Ներկայումս նրանք հանդիպում են ուրիշ մարդկանց հետ:

Էվանն ընկերուհի ունի՝ Շեյլան, ում հետ նա արդեն 4 տարի հանդիպում է, իսկ Լոլան բացի իր ամուսնուց՝ 2 ընկեր ունի՝ Դիլանը և Ֆրենկը:

Ինչպիսին է իրականում ազատ ամուսնությունը և ինչ են զգում այդպիսի զուգընկերները՝ կարելի է հասկանալ Լոլայի և Էվանի կյանքի մեկ շաբաթից:



Կիրակի

Ծույլ կիրակնօրյա առավոտ Էվանի տանը: Սուրճ, նախաճաշ, հարամարվետություն: Ես Դիլանի հետ պայմանավորվեցի մեր առաջիկա հանդիպման մասին: Նա չի կարող իր տանը հյուրեր ընդունել, իսկ ես պետք է չափից շատ բան ծրագրեմ նրան իմ տանն ընդունելու համար, ուստի մենք սովորաբար հյուրանոցում ենք հանդիպում:

Ես և Էվանն իրար չենք պատմում՝ ում հետ ենք նամակագրության մեջ: Պարզապես ասում ենք՝ «Դու դեմ չե՞ս, եթե ես գնամ»:

Մենք մեր ծույլ օրն ավարտում ենք անկողնում ֆիլմ դիտելով և սեքսով: Մեզ համար շատ կարևոր է իրար հետ ժամանակ անցկացնելը:



Երկուշաբթի

Նախաճաշի ժամանակ ես Էվանին առաջակում եմ կապվել Շեյլայի հետ՝ համոզվելու համար, որ նա ազատ կլինի այս հանգստյան օրերին, քանի որ ես տանը չեմ լինի, ես գիտեմ, որ նա ուրիշ ծրագրեր չունի: Նա ամուսնացած է, երեխաներ ունի, ուրիշ երկրում է ապրում, ուստի նրանք իրար այնքան հաճախ չեն տենսում, որքան ես տղամարդկանց, ում հետ հանդիպում եմ:

Ես չեմ ուզենա, որ նա տանը մենակ լիներ մինչ ես ինչ-որ մեկի հետ կլինեմ: Չեմ ուզում, որ նա ձանձրանա:



Երեքշաբթի

Այսօր լուռ օր է: Ես տանն էի աշխատում: Ավելի վաղ վեր կացա, պատասխանեցի նամակներին, հետո ընկերներիս հետ գնացի «գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը դիտելու: Ես ժամանակին տուն վերադարձա Էվանի հետ գնումների գնալու համար: Մենք ընթրում ենք, ես անկողնում գիրքը ձեռքս քնում եմ՝ Էվանին սեղմված:



Չորեքշաբթի

Ֆրենկն ուզում է հանդիպել ինձ հետ: Մենք երկար ժամանակ չենք հանդիպել: Մենք հանդիպումների որոշակի գրաֆիկ չունենք, թեև հանդիպում ենք վերջին 8 ամիսներին: Նա էլ է ամուսնացած:


Շարունակությունը՝ Entertrain.1in.am-ում




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (11.08.17) | Հեղինակ: Entertrain.1in.am W
Դիտումներ: 1560 | Տեգեր: ամուսնությամբ, բաց, օրս, անցնում..., եմ, Այսպես, միացած... | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *