menu
person

Արդյո՞ք ուղեղը պաշտպանում է մարդուն քնած ժամանակ

 


 

   

 

Ուղեղը միշտ կազմ ու պատրաստ վիճակում է նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը քնած է: Նեյրոֆիզիոլոգիայի ամերիկյան ակադեմիայի հերթական գիտական նստաշրջանի ժամանակ Սերենա Գոնդեկը պատմեց իր կողմից վերջերս կատարաված հայտնագործության մասին: Պարզվում է, որ քնի ժամանակ ուղեղի որոշ հատվածներ աշխատում են առանձնահատուկ լարվածությամբ և մշակում են ստացվող ձայնային ազդանշանները: Այդ հատվածները կարելի է որոշել մարդու ուղեղը հատուկ էլեկտրոդներ մտցնելու միջոցով: Գիտափորձի ժամանակ քնածի կողքին զանազան ձայներ են արձակել՝ խլացված ազդանշան, երեխայի լաց, մագնիտոֆոնով ձայնագրված խոսակցություններ:
Ի վերջո հաջողվել է հայտնաբերել ձայները մշակման ենթարկող երկու շրջան: Մեկն աչքերի մոտակայքում, մյուսն՝ ականջների: Դրանք զանազանում են հնչյունները, առանց ուշադրության թողնում անվնասները և արթնանալու ազդանշան են տալիս այն ժամանակ, երբ ձայնը կարող է վտանգավոր լինել մարդու համար:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://s017.radikal.ru/i436/1306/23/be7c55be4196.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (30.06.13) W
Դիտումներ: 1550 | Տեգեր: Գիտություն, առեղծվածներ, փաստերի շտեմարան, կենսաբանություն, Գիտեիք որ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика