menu
person

Առեղծվածային փաստեր մաս 1-ին

 


 

   

Ինչի են ընդունակ հայելիները

1.    Իրականացնել անցում մի աշխարհից մյուսը: Բժիշկ և ալքիմիկոս Պարացելոսը ենթադրում էր, որ հայելիները միջանցք են երկու աշխարհների համար: Այդ պատճառով շատ երկրների ավանդույթները թելադրում են ծածկել հայելիները, եթե տանը մահացած մարդ կա: Համարվում է, որ «բաց պատուհանի» միջով մահացածի հոգին կարող է իր հետ այն աշխարհ տանել մեկ ուրիշին ևս: Կամ ընդհակառակը` այնտեղից կարող են անդադրում հոգիներ գալ տուն:

2.    Մարդուն հիպնոսված վիճակի մեջ գցել: Հայելիների փայլը խանգարում է կենտրոնանալ արտաքին առարկաների վրա:

3.    Հայելիները «հիշում են» բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են իր առջև: Եթե հայելի գնելուց հետո ձեզ սկսում են տանջել մղձավանջերը կամ տարօրինակ երազները, ապա շատ հնարավոր է, որ դրա մեղավորը ձեր նոր իրն է:

Ըստ Վանգայի` Քրիստոսը չունի մարդու տեսք, այլ հրե գունդ է


Հայտնի գուշակ Վանգան խիստ կրոնավախ էր, նա հավատում էր Աստծուն, նրա գոյությանը: Բայց դեռ 1983թ. լրագրողի այն հարցին`  «Տեսե±լ է արդյոք Քրիստոսին», Վանգան պատասխանել է. «Այո, տեսել եմ, բայց նա բոլորովին էլ այդպիսին չէ, ինչպես պատկերված է սրբապատկերներում: Քրիստոսը հսկայական կրակե գունդ է, որին հնարավոր չէ նայել, նա միայն լույս է, ուրիշ ոչինչ: Եթե ինչ որ մեկն ասի, որ տեսել է Աստծուն և որ նա արտաքինով նման է մարդու, կկեղծի»:
 

Յակուտիայի «Մահվան արահետի» առեղծվածը

Աշխարհի տարբեր ծայրերում գոյություն ունեն «Մահվան արահետներ»: Ահա, թե ինչպիսին է  Յակուտիայի «Մահվան արահետը»: Ըստ մի ավանդության «Մահվան արահետում» հողի տակից բարձրանում են կամարներ, որոնց տակ կան բազմաթիվ մետաղական սենյակներ: Այնտեղ նույնիսկ սառնամանիքների ժամանակ շատ շոգ է, ինչպես ամռանը: Նախկինում որոշ որսորդներ խիզախել են ու գիշերել այդ տարածքում, բայց հետո սկսել են հիվանդանալ: Իսկ նրանք, ովքեր գիշերել էին մի քանի անգամ, շատ արագ մահացել են:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol11/arexcvacayinpaster1.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (23.10.13) W
Դիտումներ: 3688 | Տեգեր: առեղծվածներ, Սա հետաքրքիր է | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика