menu
person

Ապացուցվել է ջրի հետքի գոյությունը Մարսում

 


 

   

Մարս


ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հայտնել է, որ օգոստոսի 6-ին Կարմիր մոլորակի վրա վայրէջք կատարած մարսագնաց Curiosity-ն ևս մի նշանակալից բացահայտում է կատարել։
 Ինչպես նշում է BBC-ն, բարձրտեխնոլոգիական սարքը, որն իրենից ժամանակակից, շարժական լաբորատորիա է ներկայացնում, հորատման աշխատանքներ է իրականացրել կավե հանքանյութեր պարունակող ժայռի մի հատվածում։ Մասնագետները նշում են, որ այն ուսումնասիրելու արդյունքում հայտնի է դարձել, որ ժայռը ձևավորվել է ջրի ազդեցության ներքո։ Գիտնականների կարծիքով՝ նոր բացահայտումն ապացուցում է, որ հեռավոր անցյալում Մարսի վրա, հնարավոր է, կյանք է գոյություն ունեցել։
 Հաշվի առնելով  ժայռի քիմիական բաղադրության մեջ կալցիումի սուլֆատի մեծ պարունակությունն ու աղի քանակի զգալի պակասը՝ կարելի է եզրակացնել, որ ժայռը գոյացել է թարմ ջրով լի միջավայրում։ Բացի այդ, ուսումնասիրության արդյունքում մասնագետները դրանում հայտնաբերել են ծծումբ, ազոտ, ջրածին, թթվածին, ֆոսֆոր և ածխածին, որոնք հանդիսանում են կենսագոյատևման առանցքային քիմիական բաղադրիչներից մի քանիսը։ Մասնագետները չեն բացառել, որ Curiosity-ն հորատման աշխատանքներն իրականացրել է Մարսի հնագույն, վաղուց չորացած լճի հատակին։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://s006.radikal.ru/i213/1303/d1/351b605d20d5.jpg
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (01.03.13)
Դիտումներ: 1348 | Տեգեր: ՏԻԵԶԵՐՔ, Գիտություն և տեխնիկա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика