RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Ամերիկուհին 15 ամսվա ընթացքում 180 երկիր է այցելել

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   shabat.am

Ամերիկուհի Կասանդրա Դե Պեկոլը 15 ամսվա ընթացքում 180 երկիր է այցելել. նա մտադիր է համաշխարհային ռեկորդ սահմանել ու դառնալ առաջին կինը, ով Միավորված ազգերի կազմակերպության անդամ բոլոր երկրները կայցելի նվազագույն ժամկետում:

The Daily Mail-ը գրում է, որ Կասանդրան իր ճանապարհորդությունը սկսել է 2015 թվականի հուլիսին: Այդ ժամանակահատվածում 27-ամյա կինն ավելի քան 250 թռիչք է իրականացրել: Նա մտադիր է այցելել ՄԱԿ-ի կազմի մեջ մտնող բոլոր 193 երկրները, ինչպես նաև մասամբ ճանաչված 3 հանրապետություն` այդ թվում Կոսովո:

Դե Պեկոլի խոսքով` նա դեռ մանկուց ցանկացել է տեսնել աշխարհը, ծանոթանալ տարբեր մշակույթներին ու կրոններին: Մի երկիր այցելության համար նրան միջինը 2-5 օր է պահանջվում:

Կինը պատմել է, որ ճանապարհորդության ընթացքում ինքը մոտ 198 հազար դոլար է ծախսել: Այդ ժամանակահատվածում նրան ֆինանսապես աջակցել են ուրիշ մարդիկ: Նրա խոսքով` ինքն իր բոլոր հովանավորներին գտել է ճանապարհորդության ժամանակ:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (29.10.16) | Հեղինակ: shabat.am
Դիտումներ: 892 | Տեգեր: ամսվա, ընթացքում, երկիր, 15, 180, Ամերիկուհին, այցելել | - Վարկանիշ -: 0.0/0