menu
person

ԹԵՍՏ. Ձեր արժանի տղամարդը

 


 

   Հր.Ամիրյան. «Ո՞վ եմ, ինչպիսի՞ն եմ»


Սիրով ամուսնության մեջ պարտադիր կերպով առկա է հաշվարկը. այս ճշմարտությունը գիտեին դեռևս մեր նախանախատատերը: Սակայն հաշվարկը պետք է ինչ-որ չափանիշների վրա հիմնված լինի: Արտաքինն ու ունևոր լինելը գլխավորը չեն, բայց դրանք ևս լիովին անտեսել հնարավոր չէ:
Ինչպե՞ս որոշել՝ լա՞վն է արդոք ապագա ամուսինը, թե՞ ոչ, և, ըեդհանրապես, նա կդառնա՞ ամուսին, թե՞ ոչ: Բացի այդ, զուգընկերոջ որոշ թերություններ սահուն կերպով փոխվում են արժանիքների, չէ՞ որ որոշ թերություններ առանձնահատուկ հմայք են հաղորդում նրան: Բարդ խնդիր է: Ինչ-որ չափով այդ խնդիրը լուծելուն կարող են օգնել մասնագետներր:

Ամուսինների կամ, ավելի ճիշտ՝ ամուսնության թեկնածուների գնահատման այս աղյուսակն առաջարկել են ամերիկյան և կանադական սեռաբանները:

Արժանի տղամարդը պետք է հավաքի 100-ից ոչ պակաս դրական և 45-ից ոչ ավելի բացասական միավորներ:

 
 
Բարձրագույն կրթության և հասարակության մեջ կա­յուն դիրքի առկայություն
+25
Համակրելի արտաքին
+5
Համաձայնություն առաջին 3-4 տարիների ընթաց­քում երեխաներ չունենալու վերաբերյալ
+15
Չի խմում
+20
Չի ծխում
+10
Նրա ծնողները պատրաստ են նյութապես օգնել ձեզ
+10
Լավ դաստիարակություն, տակտ, համեստություն ձեզ հետ շփվելիս
+15
Տանը հարմարավետությանն աջակցելու կարողու­թյուն
+10
Սեռական առումով գրագետ է, կարողանում է տեսու­թյունը կիրառել պրակտիկայում
+30
Սիրային շոյանքներն ավելի բարձր է գնահատում բուն սեռական ակտից
+40
Հոգ է տանում, որ դուք ոչ մի աբորտ չունենաք
+25
Կրթությունը ձեր կրթությունից ցածր է կամ էլ հասա­րակության մեջ ցածր դիրք ունի
-15
Տարիքային տարբերությունը 13 տարուց ավելի է
-15
Առանց հիմքի խանդում է
-30
Հակված է դավաճանության
-30
Նախկինում ամուսնացած է եղել և երեխաներ ունի
-10
Սիրած զբաղմունքներ, որոնց պատճառով կնոջը մի­այնակ է թողնում (այդ թվում նաև ձկնորսությունը)
-15
Թույլ առողջություն և հիվանդությունների հակվա­ծություն
-15
Դժվարություններ սեքսում և անգրագիտություն սե­ռական հարցերում
-40
Մութ անցյալ (օրինակ՝ բանտարկություն, վեներա­կան հիվանդություններ և այլն)
-45

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/TXAMARD.jpg
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: Kiss.am (19.08.14) | Հեղինակ: Հր.Ամիրյան. «Ո՞վ եմ, ինչպիսի՞ն եմ» W
Դիտումներ: 2628 | Տեգեր: երկուսով, Հոգեբանական թեստեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика