menu
person

Մարդու ձեռագիրը խոսում է նրա բնավորության մասին

 


 

   

 
Շատերը կարծում են, որ մարդուն կարելի է հոգեբանորեն ճանաչել միայն նրա հետ շփվելիս կամ ընկերական հարաբերությունների ժամանակ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Դեռևս 19-րդ դարում Օնորե դը Բալզակը եկել է այն եզրակացության, որ մարդկանց հոգեկան աշխարհը կարելի է բացահայտել նաև ձեռագրի միջոցով: Այս մեթոդը այսօր էլ ակտուալ է և կիրառելի : Ձեռագիրը վերլուծելիս պետք է հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ՝ տառերի չափը, տառերի ձևը, տողից շեղումը, տառերի հեռավորությունը, խզբզանքները, գրչի ուժգնությունը և  այլն:
 
Տառերի չափը
Տառերի չափը խոսում է մարդու զսպվածության մասին: Մանր, հասկանալի ձեռագիրը, որտեղ մեծատառերը և փոքրատառերը նույն չափերն ունեն, բնորոշ են ապագայում մեծ պոտենցյալ ունեցող, համեստ և  հանգիստ մարդկանց: Խոշոր ձեռագիրը բնորոշ է այն մարդկանց, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում, մարդամոտ են, երբեմն աչքի են ընկնում ագրեսիվ արարքներով, նրանք սկզբունքային են և  չեն սիրում լինել ենթակայի դերում: Մանր, անընթեռնելի ձեռագիր ունեցող մարդիկ աչքի են ընկնում իրենց չափազանց փակ և զսպված բնավորությամբ:
 
Տառերի ձևը
Տառերի ձևը կարող է լինել կլորավուն և սուր:
Կլորավուն ձեռագիր ունեցող մարդիկ սիրում են լինել հասարակության մեջ, նախաձեռնող չեն, չեն համակերպվում որևէ կարգուկանոնի և չեն սիրում լինել ղեկավարի հսկողության ներքո, ինչպես նաև համագործակցելու հակում ունեն:
Խոշոր, հաստ և սուր (անկյունաձև) տառերը վկայում են հեղինակի բռնկուն և ազնիվ բնավորության մասին, իսկ անկյունաձև, բայց մանր տառերը բնորոշ են այն մարդկանց, ովքեր գիտական մտածողություն ունեն, կարող են միանգամից մի քանի գործողություն կատարել՝ կենտրոնանալով դրանց վրա մինչև ցանկալի արդյունքի հասնելը:
 
Տողից շեղումը
Երբեմն նայելով տեքստին, նկատում ենք, որ հեղինակը տողից շեղվել է դեպի վար կամ վեր:
Եթե մարդը գրելու ընթացքում տողից չի շեղվում, ապա կարելի է ենթադրել, որ նա կայուն ու հավասարակշռված անձնավորություն է:
Դեպի վեր ուղղված շեղումը խոսում է այն մասին, որ հեղինակը լավատես է, բարյացակամ, հեշտությամբ է հարմարվում նոր միջավայրին: Տողից դեպի վար շեղումը խոսում է հեղինակի հոռետեսության, դյուրահավատության և  զգուշության մասին:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: Kiss.am (04.10.13)
Դիտումներ: 3006 | Տեգեր: http://www.kiss.am/vol10/dzeragir2. | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика