menu
person

Դուք համապատասխանու՞մ եք իրար

 


 

   

Գոյություն ունեն մի քանի ցուցիչներ, որոնք կարող են օգնել ձեզ գտնելու այս հարցի պատասխանը:

  • Դուք նստած եք կողք կողքի կամ դեմ դիմաց և... լռում եք: Բայց ոչ թե այն պատճառով, որ ասելիք չկա, այլ որովհետև բառեր պետք չեն:
  • Ձեր զրույցները կարող են լիովին անկեղծ լինել, և դուք կարող եք նրան այնպիսի բան ասել, որն ուրիշ ոչ մեկին չեք կարող ասել: Միևնույն ժամանակ չեք կասկածում, որ նա լիովին ճիշտ կհասկանա:
  • Իրարից անջատ օրն անցկացնելիս՝ դուք մտապահում եք այն ամենը, ինչը նրան հետաքրքիր կլինի կամ կուզեք նրա հետ քննարկել:
  • Միայն այն մտքից, որ դուք պետք է միասին անցկացնեք ձեր ողջ կյանքը, դուք լցվում եք սիրով ու քնքշանքով:
  • Ցանկացած առիթով ձեզ միշտ իրար հետ են հրավիրում, և ձեզնից մեկին միայնակ հրավիրելու միտքը նույնիսկ անհեթեթ է թվում:
  • Նրան զանգահարելուց առաջ դուք երբեք չեք մտածում՝ իսկ գուցե այս պահին հարմա՞ր չէ, գործից չե՞մ կտրի: Ձեր զանգը միշտ տեղին է: Հաճախ էլ այնպես է ստացվում, որ երբ պատրաստվում եք զանգահարել, նա ինքն է զանգահարում:
  • Երբ նա ձեր կողքին չէ, դուք միշտ բջջային հեռախոսը ձեր կողքն եք պահում:
  • Դուք ուզում եք ձեր տունն ունենալ, որտեղ նրան ջերմությամբ կշրջապատեք, նա էլ, իր հերթին, առիթը չի կորցնում, որ ուրախություն պարգևի ձեզ:
  • Դուք երկուսդ էլ ձեր ընկերներին ու հարազատներին ասում եք. «Հիմա մենք երկուսով ենք, մենք միասին ենք, և դուք ստիպված եք դրա հետ հաշվի նստել»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/2ec27696601b-1-.jpg
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: Kiss.am (28.05.13) W
Դիտումներ: 2806 | Տեգեր: սիրախաղ, երկուսով | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика