menu
person

Ձեր երջանիկ արժեթուղթը. գուշակություն թվերով

 


 

   «Լինա» ամսագիր

Սա ապագան տեսնելու ամենահին և հանրահայտ միջոցներից մեկն է: Գուշակության արժանահավատությունը բարձր է համարվում, քանի որ այն հիմնված  է թվերի մոգության վրա: Թվերը հաճախ են հանդես գալիս թալիսմանների դերում, կարող են թե' հաջողության և թե' անհաջողությունների նախանշաններ լինել: Իսկ որևէ նյութական առարկայի վրա դրվելիս` դրանց ուժը աճում է: Գլխավորը` պետք է կարողանալ մեկնաբանել թվերի նշանակությունը:


Հնում գուշակությունների համար օգտագործում էին մետաղադրամները: Սովորաբար ընտրում էին այն մետաղադրամները, որոնք որևէ առանձնահատկությամբ էին օժտված` կախարդված էին, մեկ այլ երկրի դրամներ էին, հոբելյանական էին կամ` պատահաբար գտնված, երբեմն էլ նույնիսկ` գողացված: Թղթադրամները Եվրոպայում հայտնվեցին միայն XVII դարում: Դրանք միանգամից չընդունվեցին, քանի որ մետաղադրամներն ավելի հուսալի և դիմացկուն էին: Սակայն աստիճանաբար թղթադրամներին նույնպես սկսեցին միստիկական հատկություններ վերագրել և օգտագործել գուշակությունների համար: Դուք նույնպես փորձեք դա յուրացնել:

Թվաբանության օգնությամբ

Կարելի է օգտագործել դրամապանակից պատահաբար հանված ցանկացած թղթադրամ: Սակայն ավելի լավ կլինի, եթե ձեր ընտրությունը գիտակցված լինի: Ենթադրենք, դուք այդ թղթադրամը որպես մանրադրամ ստացել եք շահեկան որևէ գնում կատարելիս: Կամ էլ այն ձեզ մի մարդ է տվել, ով մեծ նշանակություն ունի ձեզ համար: Կամ էլ դուք նկատել եք, որ այդ թղթադրամը կարծես ձեզ «չի ուզում» լքել. ամեն անգամ, երբ դուք այն մեկնում եք վաճառողին, նա ձեզ խնդրում է ավելի մանր դրամով վճարել: Հնարավոր է նաև, որ ձեր դրամապանակում այդ նոր, խշխշան թղթադրամը պարզապես առանձնանում է մյուսներից` ավելի մաշվածներից:
Կարելի է օգտագործել ցանկացած երկրի թղթադրամ: Հետաքրքիր է, որ տարբեր պետությունների արժեթղթերի վրա արված գրություններում թվերի քանակը տարբեր է: Օրինակ, հայկական դրամի վրա 8 թվանշան կա, ռուսական ռուբլու վրա` 7, դոլարի վրա` 8, եվրոյի վրա` 11:
Հաջորդաբար գումարեք արժեթղթի բոլոր թվանշանները: Եթե երկնիշ թիվ է ստացվում, բազմապատկեք դրա  երկու բաղադրիչ թվանշանները, որպեսզի ստացվի 1-ից մինչև 9 որևէ թիվ: Ի դեպ, 10-ը, 11-ը և 22-ը կարելի է չկիսել:

Թվերի լեզվով


Ստացվածը համեմատելով վերծանման հետ` կիմանաք, թե ձեզ ինչ է սպասվում ապագայում:


1 - Ձեր առջև հնարավորություն կբացվի ներկայանալու ողջ շուքով: Հաջողություն է սպասվում նոր ձեռնարկումներում, հատկապես առևտրի և ֆինանսների հետ կապված գործերում: Գործընկերներն ավելի շատ ականջալուր կլինեն ձեր խոսքերին:


2 - Այս թիվը փոփոխական հաջողություն է խոստանում գործերում: Ի դեպ, անհաջողություններից կարելի է խուսափել, եթե շատ եռանդուն կերպով ակտիվություն հանդես բերելու փոխարեն գերադասեք ստվերում մնալ:


3 - Լավ թիվ է: Հաջողություն է խոստանում բանակցություններում: Դուք ստեղծագործական ներուժի բացահայտման հնարավորություն կունենաք, կկարողանաք բոլորին ի ցույց դնել, թե ինչի եք ընդունակ: Եռանդուն եղեք, և հաջողությունը չի հապաղի թակել ձեր դուռը:

 

4 - Այդպիսի արժեթուղթը ֆինանսական կայունություն, խոշոր շահույթ է խորհրդանշում: Ամո'ւր կանգնեք  ձեր ոտքերին: Վաղվա օրվա հանդեպ հավատ կծնվի, և լավ հեռանկարներ կբացվեն:

5 - Մեծ հաջողություններ է խոստանում կարիերայում: Հնարավոր է, որ մոտ ժամանակներս հարկ լինի կրկնակի ջանքեր գործադրել և վճռական գործողությունների անցնել. արդյունքում ձեզ կհաջողվի բարձրացնել ձեր հեղինակությունը և վարկանիշը որպես իսկական պրոֆեսիոնալ: Իսկ դա կհանգեցնի աշխատավարձի և պաշտոնի բարձրացման:

6 - Այս թիվը մեծ փողեր է բերում, ինչպես նաև հաջողություն է խոստանում այն մարդկանց, ում գործունեությունը կապված է հնությունների, ոսկերչական արտադրանքի, պերճանքի իրերի առուվաճառքի հետ:

7 - Սահմանափակման խորհրդանիշն է: Դա չի նշանակում, որ դուք պետք է ձեզ ամեն ինչից զրկեք: Պարզապես ճակատագրի կողմից նվերների և չվաստակած հաղթանակների մի սպասեք: Իհարկե, ձեր բախտը կարող է բերել, սակայն դրանից հետո պետք է ապացուցեք հաջողության ձեր իրավունքը:

8 - Ձեզ բավականին աշխատանք է սպասվում: Եթե պասիվ դիրք գրավեք կամ պատասխանատվությունն ուրիշի ուսերին գցեք, դա կանդրադառնա ձեր հաջողության վրա: Մի' ծուլացեք:

9 - Պաշտպանվածության թիվն է: Ձեզ լուրջ ցնցումներ, անհաղթահարելի խոչընդոտներ, բախումներ և հիասթափություններ չեն սպասվում: Սակայն նաև մեծ հաղթանակներ մի ակնկալեք: Դժվար թե ձեր կյանքում գլոբալ փոփոխություններ լինեն:

10 - Ա'յ սա հաջողություն է: Ճակատագիրը որոշել է ձեզ իր սիրելին դարձնել: Առջևում բազմաթիվ երջանիկ շրջադարձեր կան, գործերն ամենահաջող կերպով կեզրափակվեն: Բայց նյութական վիճակն այնքան էլ կայուն չի լինի:

11 - Հզոր թիվ է: Մեծ հաջողություն է բերում, սակայն դուք ստիպված կլինեք ձեր հանդեպ ավելի պահանջկոտ լինել և ներողամտություն չդրսևորել:
Շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները նույնպես կարող են փոխվել. ավելի հավանական է, որ դրանք առավել կշռադատված դառնան:

22 - Իր մեջ կայունության կոդ է պարունակում: Ձեզ ֆինանսական հաջողություն է սպասվում: Մի' անտեսեք ուրիշներին և նրանց նկատմամբ առատաձեռնություն ցուցաբերեք: Բարեգործական ծրագրերի մասնակցելով` դուք միայն կշահեք: Իհարկե, դրանք ձեզ ուղղակիորեն եկամուտ չեն բերի, սակայն չէ՞ որ «դիվիդենտները» կարող են ոչ միայն նյութական լինել:

Թալիսման դարձրեք

Ձեր ձեռքով անցնող թղթադրամների մեջ կարող է լինել մեկը, որը ձեզ ֆինանսական հաջողություն կբերի: Ինչպե՞ս ճանաչեք այն:

Ձեր բախտը բերել է, եթե ձեր ծննդյան ամսաթիվը համընկնում է արժեթղթի վրայի թվանշանների ընդհանուր գումարին:


Հաջողություն են կանխատեսում նույն թվերի համադրությունները (օրինակ, 1471471):


ԱՄՆ դոլարի և հայկական դրամի համարները կազմված են ութ թվանշաններից: Դա հարմար է մոգական հաշվարկների համար:


Առանձին-առանձին դրեք համարի առաջին և վերջին չորս թվանշանները: Եթե երկու կեսերը հավասար են, ապա տվյալ արժեթուղթը հաջողություն բերելու հատկությամբ է օժտված:
Դրամական նշանի կախարդական հնարավարություններն ավելի մեծ են, եթե համարի յուրաքանչյուր երկու թվանշանների գումարները հավասար են: Օրինակ, 15 33  42 24 - շատ հաջող համադրություն է:
Գերազանց է, եթե ձեր ձեռքում է հայտնվել այնպիսի դրամ, որի համարը այսպիսի տեսք ունի՝ 22 22 22 22 կամ՝ 46 46 64

64: Այսպիսի արժեթուղթը պարզապես անգին է: Սա իսկական երջանիկ տոմս է: Այն պահեք դրամապանակի առանձին գրպանում և մի մանրեք:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol21/pox2.jpg
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: Kiss.am (29.04.14) | Հեղինակ: «Լինա» ամսագիր W
Դիտումներ: 4712 | Տեգեր: Թեստեր, փող | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика