menu
person

Բացահայտեք կանանց մրգերի օգնությամբ

 


 

   


Միջին դարերում ասպետներն իրենց համար հարսնացու էին ընտրում` օրիորդներին միրգ հյուրասիրելով: Նրանք հետևում էին, թե երիտասարդ աղջիկները ինչ մրգեր են նախընտրում և ըստ այդմ կայացնում էին իրենց ընտրությունը:
 
21-րդ դարում մրգային նախապատվությամբ կողակից ընտրելը ևս ակտուալ է: Ամերիկացի հոգեբան Էլեն Կենին ուսումնասիրել է ժամանակակից կանանց մրգային նախընտրությունները և դրանց հիման վրա սահմանել նրանց բնութագրերը:

Եվ այսպես, եթե կինը նախընտրում է խնձորը, ուրեմն նա նույնքան ամուր է, որքան իր սիրելի միրգը:
Ռոմանտիկան և նորարարությունները նրա համար էական չեն: Խնձորի սիրահարները կայուն և վստահելի են:

Տանձ սիրող կանայք բավականին գրավիչ և էրոտիկ են, ինչպես հյութալի և փափուկ հասած տանձը: Այս կանանց շարմն անտարբեր չի թողնի շրջապատի ոչ մի տղամարդու: Նրանք սիրում են, երբ իրենց ձեռքերի վրա են պահում և վերաբերվում են որպես թանկարժեք հարստության: Տանձ սիրողները հեշտությամբ են վիրավորվում և հիշաչար են:

Բանան նախընտրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարողանում են տպավորություն գործել տղամարդկանց վրա և իրենց հասցեին քննադատություն չեն հանդուրժում:

«Հաճույքներ եմ ուզում». սա է խաղող և ելակ սիրող կանանց կարգախոսը: Նրանցից շատերը վախենում են միայնությունից և հեշտությամբ են տրվում տղամարդկանց: Ելակ նախընտրող կանայք նույնքան նուրբ և հեշտ խոցելի են, որքան այդ հատապտուղը:

Իսկ նարնջի երկրպագուները առեղծվածային ու փակ են: Տղամարդիկ դժվարությամբ են կարողանում գրավել նրանց, քանի որ նման կանայք զուսպ են և հեշտությամբ չեն բացում իրենց սրտի դռները: Նարնջասեր կանայք բարձր ինտելեկտով, ստեղծագործող և հումորի զգացումով անհատներ են, որոնք բացահայտվում են դիմացինի համար փուլ առ փուլ` դրանով իսկ պահպանելով իրենց նկատմամբ հետաքրքրությունը:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol11/kanayqevmrgery2.jpg
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: Kiss.am (01.11.13) W
Դիտումներ: 3587 | Տեգեր: աստղագուշակ, կանայք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика