menu
person

«Ասա ինչ սուրճ ես սիրում, ասեմ` ով ես դու...»

 


 

   

«Ասա ինչ սուրճ ես սիրում, ասեմ` ով ես դու...»

Սև սուրճ առանց շաքարավազի.

դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից:

 Սև սուրճ շաքարավազով.
դուք շատ պատասխանատու եք, երկար եք որոշումներ ընդունում` կշեռքի նժարներին դնելով բոլոր «դեմ» և «կողմ»-երը: Դուք պատրաստ եք հետ կանգնել սեփական հետաքրքրություններից հանուն ընկերների:

Սուրճ էսպրեսո.
դուք հակված եք կոնսերվատիվ հայացքներին: Ձեզ հեշտ չէ որևէ բան համոզել, դժվարությամբ եք զիջում, անգամ երբ հասկանում եք, որ սխալ եք: Ձեր երկրորդ կեսն ամբողջությամբ կարող է ձեզ վրա հույս դնել:

Լուծվող սուրճ.
դուք ռացիոնալ եք, փնտրում եք ամենակարճ ճանապարհը նպատակին հասնելու համար, կարողանում եք ամեն ինչ հասցնել, և տնօրինությունը ձեզնից միշտ գոհ է: Եթե դուք դեռ հաջողության չեք հասել ձեր բնագավառում, ապա ամեն ինչ առջևում է:

Սուրճ կաթով և շաքարավազով.
դուք շատ հավասարակշռված մարդ եք, շատ լավ բնավորություն ունեք, ձեզ հետ դժվար է վիճել: Դուք ստեղծված եք սիրելու և սիրվելու համար:

Կապուչինո.
դուք ունեք բարդ բնավորություն, միշտ ռոմանտիկայի կարիք եք զգում, երազկոտ եք: Դուք ունենում եք տրամադրության վերելքներ և վայրէջքներ: Հետաքրքիր և ստեղծագործող անձնավորություն եք:

Դուք սուրճ չեք սիրում, նախընտրում եք թեյը.
շատ բաց և շփվող անձնավորություն եք, ունեք լավ բնավորություն և սիրում եք ծիծաղել: Ամենալավ հանգիստը համարում եք պառկելաթոռը պատշգամբում կամ ամառանոցում: Ձեզ հետ շատ հեշտ է և հանգիստ:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: Kiss.am (09.05.13)
Դիտումներ: 10618 | Տեգեր: հոգեբանական թեստ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика