Բացատրել, թե ինչ է գրավչությունը, այնքան էլ հեշտ չէ: Ծանոթանում ես մի մարդու հետ, ասես ոչ մի առանձնահատուկ բան չկա. ոչ աչքի զարնող գեղեցկություն, ոչ առանձնահատուկ խելք: Սակայն մի հինգ-տասը րոպե խոսելով հասկանում ես, որ նոր ծանոթից չես ուզում բաժանվել, նա այնքան գրավիչ է: Սակայն լինում է նաև հակառակը. աղջիկը և՛ գեղեցիկ է, և՛ խելացի, սակայն ինչ-որ բան պակասում է: Ա՛յ հենց այդ «ինչ-որ բանն» էլ գրավչությունն է, որը մեզ զանազանում է ամբոխից, գրավում մեզ շրջապատի մարդկանցից:
 
Ինչպե՞ս դառնալ ամենահմայիչն ու հրապուրիչը

Այստեղ իր նկատմամբ ոչ անտարբեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հարց տա. «Իսկ ես այդ գրավչությունն ունե՞մ»: Ավաղ, այս հարցին կարող են պատասխանել միայն մեզ շրջապատող մարդիկ: Ընդ որում, եթե դուք կին եք, դիմեք այս հարցով տղամարդուն և՝ ընդհակառակը: Չէ՞ որ հակառակ սեռի ներկայացուցիչներն ավելի սրությամբ են զգում միմյանց մոտ այդ հմայքի առկայությունը: /Style news, բազմազան խորհուրդներ կանանց - Ինչպե՞ս դառնալ ամենահմայիչն ու հրապուրիչը «ՀՐԵ ԳՈՒՆԴ»" />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » ՆՈՐԱՁևՈՒԹՅՈՒՆ » Style news, բազմազան խորհուրդներ կանանց

Ինչպե՞ս դառնալ ամենահմայիչն ու հրապուրիչը

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   «ՀՐԵ ԳՈՒՆԴ»

Բացատրել, թե ինչ է գրավչությունը, այնքան էլ հեշտ չէ: Ծանոթանում ես մի մարդու հետ, ասես ոչ մի առանձնահատուկ բան չկա. ոչ աչքի զարնող գեղեցկություն, ոչ առանձնահատուկ խելք: Սակայն մի հինգ-տասը րոպե խոսելով հասկանում ես, որ նոր ծանոթից չես ուզում բաժանվել, նա այնքան գրավիչ է: Սակայն լինում է նաև հակառակը. աղջիկը և՛ գեղեցիկ է, և՛ խելացի, սակայն ինչ-որ բան պակասում է: Ա՛յ հենց այդ «ինչ-որ բանն» էլ գրավչությունն է, որը մեզ զանազանում է ամբոխից, գրավում մեզ շրջապատի մարդկանցից:
 
Ինչպե՞ս դառնալ ամենահմայիչն ու հրապուրիչը

Այստեղ իր նկատմամբ ոչ անտարբեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հարց տա. «Իսկ ես այդ գրավչությունն ունե՞մ»: Ավաղ, այս հարցին կարող են պատասխանել միայն մեզ շրջապատող մարդիկ: Ընդ որում, եթե դուք կին եք, դիմեք այս հարցով տղամարդուն և՝ ընդհակառակը: Չէ՞ որ հակառակ սեռի ներկայացուցիչներն ավելի սրությամբ են զգում միմյանց մոտ այդ հմայքի առկայությունը:

Մագնիս-մարդ

Ի՞նչ սկզբունքով է բնությունը պարգևում այդ արտոնությունն ընտրյալներին՝ անհասկանալի է: Պարզ է մեկ բան. վստահությունը, ուժը և հմայքը «գրավիչ» մարդկանց անբաժանելի հատկություններն են: Նրանք անուղղելի լավատես են և հաջողակներ, որոնց համար ոչ մի անկարելի բան չկա, որովհետև մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է նրա հետևից նետվել կրակի ու ջրի մեջ: Անգամ ամենաառօրեական երևույթների մեջ նրանք կարողանում են գտնել ուրախություն ու բավականություն, ու դեռ մի բան էլ իրենց կենսասիրությամբ լիցքավորել շրջապատի մարդկանց: Մի խոսքով՝ նրանք նման են մագնիսի, ովքեր ձգում են իրենց ազդեցության դաշտում հայտնված բոլորին: Ի դեպ, այդ հմայիչ մարդկանց զինանոցում կան նաև այլ հատկություններ:

Արտահայտչականություն: Այս մարդիկ բնությունից հրաշալի դերասան և հռետոր են: Միայն մեկ հայացքով կամ շարժումով նրանք կարողանում են ասել այն, ինչ զգում են: Ու այնքան արտահայտիչ, որ նրանցից աչք չես կտրի:

Հրապուրվածություն: Որպես կանոն՝ հմայիչ մարդիկ մեծ սիրով են վերաբերվում այն ամենին, ինչով հարկ է լինում զբաղվել կյանքում: Նրանց եռանդն այնքան վարակիչ է, որ նվազագույնը հարգանք է առաջացնում, առավելագույնը՝ նրանց օրինակին հետևելու ցանկություն:

Նպատակասլացություն ու հաջողակություն: Եթե նրանք մի բան որոշեն այդպես էլ կլինի, չկասկածեք:

Ինքնավստահություն: Նրանց զգացմունքները, մտքերն ու գործերը համապատասխանում են:

Լավատեսություն: Նրանք կարողանում են անգամ բացասական բաներից օգուտ քաղել:

Անլիարժեքության բարդույթի լիակատար բացակայություն: Եթե դու քեզ չես սիրում, ինչպե՞ս քեզ ուրիշները կսիրեն:

Անմիջականություն: Այն ամենը, ինչ նրանք անում ու ասում են, միշտ անկեղծ է:

Մոգությո՞ւն:
Հոգեկան զարգացո՞ւմ


Ինչպե՞ս դառնալ ամենահմայիչն ու հրապուրիչըԱմեն ինչ շատ լավ է, միայն թե հմայքի առկայությունը չի որոշում մարդու բարոյական կերպարը և նրա աշխարհայացքը: Հմայքը սոսկ մարդու գրավչությունն է, համակրանք ներշնչելու ընդունակությունը: Ուստի ուրախացեք, եթե ձեզ «ձգել» է ուրախ, միշտ օգնության հասնելու պատրաստ և փոխարենը ոչինչ չպահանջող մարդ: Իսկ եթե ընդհակառակն է: Չէ՞ որ հենց տեղի տալով չար հանճարների գրավչությանը, մարդիկ ընկնում են տարբեր աղանդների մեջ:
Աակայն որքան մարդ նպատակաուղղված է հոգևոր աճի, որքան ավելի շատ սեր ու կարեկցանք է դրսևորում մյուսների հանդեպ, այնքան ուժեղ է նրա գրավչությունը շրջապատի համար: Այս առումով խիստ ուշագրավ է Սուրբ Գևորգի պատմությունը: Սեզ հասած ամենահին աղբյուրների համաձայն՝ Գևորգը ոչ թե զինվոր է եղել, այլ ճգնավոր սուրբ: Մի անգամ նա հնազանդեցնում է շրջանում մոլեգնող վիշապին նրանով, որ պարզապես նայում է նրան: Ու չար սողունը մարդու հետևից գնում է ինչպես հնազանդ գառնուկ: 4-5-րդ դարի սրբապատկերներում այս տեսարանն այդպես էլ պատկերվում էր, իսկ որպեսզի ցույց տան, թե ինչպես է կռվազանը «կապկպված» գնում, մարդու և վիշապի միջև պատկերում էին մի պարան: Սակայն աստիճանաբար հնագույն լեգենդի մասին հիշողությունը ջնջվեց, մարդկանց համար դժվար էր հասկանալ, թե ինչպես է հնարավոր հնազանդեցնել միայն խոսքով և հայացքով: Այսպես պարանը վերածվեց նիզակի, իսկ ճգնավոր սուրբը փայլուն ասպազենքով զինվորականի:
Այո, մարդուց ճառագող լույսը դժվար է բացատարել և, առավել ևս, պատկերել: Էլ ավելի դժվար է հավատալ, որ ինչ-որ մեկի մեջ դա այնքան զարգացած է, որ անգամ հիմար վիշապն է զգում: Եվ այնուամենայնիվ, այդ կախարդական հատկությունները հնարավոր է զարգացնել մեր մեջ:

Ընկնում ենք մանկության գիրկը

Եթե կարողանայիք հիշել, թե ինչպես երկու-երեք տարեկանում դուք հմայում էիք շրջապատի մարդկանց ձեր անմիջականությամբ, անկեղծությամբ ու շիտակությամբ, ինչպես չէիք վախենում ձեր թերություններից ու հավատում էիք, որ գեղեցիկ եք, ապա կզգաք ձեր մեջ աստվածային շնորհի առկայություն և իրավացի կլինեք: Սակայն տարիների ընթացքում ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը ստիպում է մեզ կասկածել ինքներս մեզ, փակվել աշխարհից, թաքցնել մեր հույզերն ու մտքերը: Մենք սրտին երկաթե զրահ ենք հագցրել, դեմքին դիմակ դրել: էլ ի՜նչ հմայք... Սակայն ամեն ինչ կարելի է վերադարձնել իր տեղը:
Տրամադրվեք այնպես, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ու առա՜ջ:

«Խարիզմի» մտավարժանք

Փորձեք ամեն օր այսպիսի մտավարժանք անել: Աղջամուղջին նստեք հատակին ձեզ համար ցանկացած հարմար դիրքով, թուլացեք ու պատկերացրեք, որ դուք լապտեր եք, իսկ ձեր հմայքը դրա լույսը: Եթե լույսը վառ չէ, դժբախտություն չէ, մարտկոցն է նստել: Նորը դրեք և «միացրեք» ամբողջ հզորությամբ: Զգո՞ւմ եք ինչպիսի հզոր շողեր են շուրջը լուսավորում: Հրաշալի է: Կրկնեք վարժությունը ամեն երեկո պատկերացնելով, որ ամեն օր ձեզնից ճառագող լույսը ավելի ու ավելի վառ է դառնում:
Այս հասարակ վարժությունը կարելի է կատարել նաև բնության մեջ կամ այնտեղ, որտեղ ձեզ համար հատկապես հաճելի, հանգիստ է: Այս դեպքում սիրած վայրերը կազդեն ուժեղացուցիչների պես: Դրանց օգնությամբ դուք շուտով կվերադարձնեք կորսվածը և կտեսնեք ձեր հանդեպ շրջապատի վերաբերմունքի տարբերությունը:

էքսպրես-հարցում

Քանի որ մեր հմայքը ոչ այլ ինչ է, եթե ոչ տպավորություն, որ մենք թողնում ենք մյուսների վրա, մի՛ ծուլացեք ձեր ծանոթների, բարեկամների, գործընկերների էքսպրես-հարցում կազմակերպել: Հետաքրքրվե՛ք, թե ձեր բնավորության որ գծերն են նրանք ավելի շատ հավանում, ինչ է պետք ձեր մեջ զարգացնել, իսկ ինչից հրաժարվել: Խնդրեք նրանց հիշել, թե երբ եք դուք այնքան անկրկնելի եղել, որ ձեր առջև անհնար էր դիմանալ և ինչու: Իսկ հետո վերադարձեք այդ նույն վիճակ: Կարծում ենք՝ արդյունքը ձեզ խիստ կզարմացնի և կուրախացնի:

Հիշողությունների երեկո

Հիմա, երբ գործի կեսն արված է, ու դուք արդեն շատ բան եք հասկացել ձեր ու ձեր կյանքի մասին, առաջարկում ենք ձեզ կազմակերպել հիշողությունների երեկո: Սենյակում վառ լույսը չմիացնելով (թույլատրվում է միայն լուսամփոփ կամ բրա)՝ նստեք բազմոցին կամ փափուկ բազկաթոռին և վերհիշեք ձեր ամբողջ կյանքը մանկությունից սկսած: Ձեր խնդիրն է հիշել զգացողությունների մակարդակում՝ ինչով էիք ամենաշատը սիրում զբաղվել, ինչն էիք հաճույքով անում՝ ուրախություն զգալով հենց ընթացքից: Բազմաթիվ մարդիկ, առաջին հայացքից այս պարզունակ վարժությունն անելով՝ զարմանքով հայտնաբերում են, որ կարողացել ու սիրել են նկարել, կարել, երաժշտություն հորինել, սակայն հետագայում՝ կյանքի թոհուբոհում կորցրել են այդ ընդունակությունը: Այստեղից էլ կյանքը դարձել է գորշ ու անհրապույր:

Այժմ ձեզ մնում է միայն միացնել ընկերներից ստացված տեղեկատվությունն ու ձեր հիշողությունները: Այն ասպարեզում, որտեղ դրանք խաչաձևվում են, ընկած է ձեր հմայքը: Ինչ-որ հուզական վերելք եք զգում: Կնշանակի՝ դուք ճիշտ ուղու վրա եք:
Ու վերջինը՝ բարի գործեր արեք: Այնժամ, այն լույսը, որ դուք ճառագում եք, օրեցօր կուժեղանա: Ու ինչ-որ ժամանակ նկատելի կլինի անգամ կույրի համար:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Style news, բազմազան խորհուրդներ կանանց | Ավելացրեց: erkusov.com (23.08.14) | Հեղինակ: «ՀՐԵ ԳՈՒՆԴ»
Դիտումներ: 2257 | Տեգեր: սիրախաղ, հմայել, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0