RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Այս գիշեր ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՎՏՈՎԹԱԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

Երեկ` հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում, Վրաստանի քաղաքացին իր վարած MAN մակնիշի KO-379-LX համարանիշի բեռնատարով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 34 OQ 945 համարանիշի ավտոմեքենային, որն էլ հարվածել է քարով բեռնված Kraz մակնիշի ավտոմեքենային, ավտովթարի ընթացքում բեռնատարի վրայի քարը ընկել է BMW-ի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են "Էրեբունի" բժշկական կենտրոն : Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW-ն վթարային լուսարձակները միացրած է եղել, որպեսզի փոխեն Kraz-ի անվադողը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Shamshyan.com




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (07.10.16)
Դիտումներ: 951 | Տեգեր: սարսափելի, գիշեր, Այս, ունեցել, տեղի, ԱՎՏՈՎԹԱԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0