menu
person

Ժեստեր, որոնք մատնում են կնոջ զգացմունքները

 


 

   Կնոջ աշխարհ

Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք օժտված են այնպիսի ժեստերով, որոնք ուղղակի կարող են մատնել նրանց զգացմունքների մասին: Գոյություն ունի կնոջ մատնության նշաններ, որոնց ուշադիր հետևելու դեպքում տղամարդը կարող է կռահել, թե ինչ է զգում կինը:

Ամենից էական մատնիչ ժեստը կնոջ հայացքն է: Դու այնքան հմայված ես նրանով, որ ուղղակի չես կարողանում կտրվել: Իսկ, երբ ձեր հայացքները հանդիպում են, ակամա ուղղում ես մեջքդ` փորձելով առավել գրավիչ և կատարյալ դարձնել կազմվածքդ:

Երբ կինը նրա հետ խոսելիս փորձում է անընդհատ դիպչել տղամարդուն, դա խոսում է նրան մոտ լինելու ցանկության մասին:

Երբ կինը ծիծաղում է տղամարդու յուրաքանչյուր կատակի վրա, դա նշանակում է, որ նա շատ լավ և ուրախ է իրեն զգում նրա կողքին, հաճելի է լսել նրան:

Շրջապատում նրան տեսնելիս սկսում եք բարձր ծիծաղել` նշանակում է փորձում եք գրավել նրա ուշադրությունը:

Եթե նրան լսելիս ձեր գլուխն ակամայից թեքվում է դեպի ուսը, ձեռքերով սկսում եք խաղալ վզնոցի կամ մազերի հետ կամ հպվում եք ձեր ականջի ետնամասին, դա ցույց է տալիս ձեր անհանգստությունը, լարվածությունը, իսկ դա նշան է, որ անտարբեր չեք, հմայված եք նրանով:

Երբ ձևացնում եք, թե ձեր հետաքրքրությունները համընկնում են, նշանակում է, որ ուզում եք  հաճոյանալ նրան:

Իսկ եթե խոսելիս  ուսով  հպվում եք կամ դիպչում  նրա ձեռքին, նշանակում է փորձում եք հմայել նրան, անտարբեր չեք:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol27/jhester-oronq_matnowm_en_knoj_zgacmownqnery.png
Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: Kiss.am (07.01.15) | Հեղինակ: Կնոջ աշխարհ W
Դիտումներ: 4766 | Տեգեր: սիրախաղ, երկուսով, կանայք, սեռերի հոգեաբնություն, հմայել տղամարդուն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика