menu
person

Կնոջ սեքսուալ գրավչության գաղտնիքները

 


 

   

Սեքսուալ գրավիչ լինելը մի այնպիսի հատկություն է, որն անհրաժեշտ և արդիական է յուրաքանչյուր կնոջ համար: Կնոջ գրավչությունը չի սահմանափակվում միայն նրա արտաքին գեղեցկությամբ: Ցանկության դեպքում յուրաքանչյուր կին կարող է գրավիչ լինել: Բնությունը յուրաքանչյուր կնոջ օժտել է տղամարդկանց դուր գալու, նրանց սերը նվաճելու, դեպի իրեն ձգելու, հրապուրելու ունակությամբ: Հարկավոր է միայն բացահայտել և խելացիորեն կիրառել այդ պոտենցիալը:

Սեքսուալ մարդիկ ունեն մագնիսի նման ձգողական ուժ: Կնոջ սեքսուալությունը ենթադրում է ավելի կանացիություն, քան գեղեցկություն: Չէ՞ որ շատ կան արտաքնապես ոչ այնքան գեղեցիկ կանայք, որոնք, սակայն, չափազանց սեքսուալ են ընկալվում տղամարդկանց կողմից: Նրանց սեքսուալության ամբողջ գաղտնիքը կայանում է առեղծվածային լինելու մեջ: Նման կինն ունի այնպիսի գրավչություն, որը պակասում է շատ գեղեցկուհիներին: Նա բաց է, սակայն դրա հետ մեկտեղ նրա մեջ կա գաղտնիություն, որն այդքան տղամարդիկ ցանկանում են բացահայտել: Նրանից բխում են հզոր էներգետիկ լիցքեր, նա զգայուն է և ի ցույց չի դնում իր զգացմունքները: Հանգիստ ու մեղմ պահվածքն ավելի է ձգում տղամարդկանց, քան սեփական ցանկությունների մասին բացահայտ հայտարարելը:

Կանացի ձգողությունը բարդ հասկացթյուն է: Այն իր մեջ է ներառում ոչ միայն արտաքին հմայքը, այլև գրավիչ պահելաձևը, կեցվածքը, քայլվածքը, ժեստերը, դիրքերը, ձայնի տեմբրը, հոտը, հայացքը, աչքերի փայլը և հոգեվիճակը: Գեղեցիկ արտաքին ունենալը դեռ բավական չէ: Ոչ այնքան արտահայտիչ արտաքինով, սակայն իր ներքին գրավչությունը շահեկանորեն ընդգծող կինը հաճախ ավելի հրապուրիչ է թվում, քանի որ նա գերազանց տիրապետում է իր մարմնի և հագուստի «լեզվին». նա ավելի մեծ հաջողություն ունի տղամարդկանց մոտ, քան այն գեղեցկուհին, ով վանում է տղամարդկանց իր գոռոզությամբ և գաղափարապես հավասար շփվելու անկարողությամբ:

Կնոջ ներքին գրավչության հիմքն ամենից առաջ իր գրավչության և սեքսուալության նկատմամբ ունեցած վստահությունն է, հոգեկան ներդաշնակությունը, ինչպես նաև սերը կյանքի և մարդկանց հանդեպ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol26/knoj_seqsowal_gravchowtyan_gaghtniqnery-mas_1_in.jpg
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Kiss.am (03.12.14) W
Դիտումներ: 4612 | Տեգեր: կինը և սեքսը, կանայք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика