menu
person

Կանացի տղամարդկանց և «տղամարդ» կանանց մասին

 


 

   Վալերի Միրզոյան

Տղամարդը և կինը ոչ միայն ամուսիններ են, հայր ու մայր, նրանք բազում ընկերային (սոցիալական) դերեր էլ են կատարում՝ քաղաքացի, աշխատակից, զրուցակից, հաճախորդ, գնորդ, ընկեր, հարևան, ղեկավար, ենթակա, անցորդ, ընտրող և այլն: Սեռային վարքի՝ կնոջ և տղամարդու դերերի վերլուծությունը բանալի է թե՛ ընտանեկան, թե՛ արտաընտանեկան աշխարհը հասկանալու համար: Սեռային վարքի առումով՝ հոգեբանությունն առանձնացնում է մարդկանց հինգ տեսակ.
 

ա) Զուտ տղամարդ, որի մեջ առավել խտացված են այրական հատկանիշները՝ ֆիզիկական ուժ, քաջություն, համառություն, նպատակասլացություն, պատվախնդրություն, հաստատակամություն, վճռականություն և այլն,
բ) զուտ կին, որն իր մեջ խտացնում է կանացի հատկանիշները՝ նազանք, հեզություն, համբերատարություն, հոգատարություն, ճկունություն, նվիրվածություն և այլն:
գ) կին, որի մեջ իշխում են այրական հատկանիշներ,
գ) տղամարդ, որի մեջ գերիշխում են կանացի հատկանիշներ,
ե) Անդրոգեններ, կանայք և տղամարդիկ, որոնց մեջ իգական և արական հատանիշները մոտավորապես հավասարաչափ են բաշխված:

Տարբեր երկրներում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց մեկ երրորդը անդրոգեններ են:

Նկատվել է, որ անդրոգենային կանայք և տղամարդիկ առավել հաջողությամբ են համադրում իրենց ընտանեկան կյանքն ու աշխատանքային գործունեությունը, բուն ընտանիքի ներսում՝ հեշտությամբ են ներդաշնակում հուզական և օգտապաշտական կողմերը, իսկ ծառայողական առաջխաղացման հարցում ավելի հեշտ են խուսափում սթրեսային վիճակներից, նյարդային գերլարվածությունից ու հոգեբանական բարդույթների գոյացումից:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/kin2.jpg
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Kiss.am (03.04.14) | Հեղինակ: Վալերի Միրզոյան W
Դիտումներ: 1119 | Տեգեր: կանայք և տղամարդիկ, սեռերի հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика