menu
person

Զուգընկերների սխալները համատեղ կյանքում

 


 

   infowoman.com.ua

Ցանկացած հարաբերություններում մի պահ է գալիս, երբ կիրքը մարում է: Բայց պետք չէ խուճապի մատնվել, բոլորի հետ էլ պատահում է: Գլխավորը՝ իմանալ, թե ինչ պետք է անել: Զգուշացված ես, ուրեմն զինված ես:

Միմյանցով տարվելն այլևս այնքան էլ ուժեղ չի լինում և սեքսն աստիճանաբար սովորույթ է դառնում, որը նախկին զգացողությունները չի պարգևում: Քանի որ կնոջ վրա է դրված ընտանեկան ներդաշնակությունն ու ննջարանում կրակը պահպանելու առաքելությունը, ապա նա պետք է հոգ տանի, որպեսզի տղամարդը հետաքրքրությունը չկորցնի իր հանդեպ:

Համատեղ ապրելուց որոշ ժամանակ անց երկուսդ էլ սկսում եք թուլանալ: Սակայն պետք չէ բնակարանում թափված կրծքալներն ու վարտիքները որպես միմյանց նկատմամբ վստահության նշան ընկալել: Դուք նրա համար միշտ կոկիկ պետք է լինեք, այնպես որ՝ զուգարանի դուռը պետք է փակեք ձեր հետևից, իսկ ձեր հիգիենայի պարագաները լավ կլինի նա չտեսնի:

Եվս մեկ անգամ վերադառնանք տանը ձեր արտաքինին: Առավոտյան լայն բլուզ կամ տղամարդու վերնաշապիկ հագնելը նորմալ է, նույնիսկ սեքսուալ է առավոտյան մերձեցումից հետո, իսկ ահա մնացած ժամանակ ձեր հագին տնային գեղեցիկ հագուստ պետք է լինի: Նախքան տղամարդու վրա մտահոգությունները բարդելն ու տնօրինության անբարյացակամ լինելու մասին մենախոսելը, լավ կլինի նրա հետ արագ սեքսով զբաղվեք:

Եվ կնկատեք, որ խնդիրն այնքան էլ սարսափելի չէ և խնայում է քո ու զուգընկերոջդ նյարդերը: Ժամանակ գտեք միայնակ մնալու համար: Այդ անհրաժեշտ է ինչպես ձեզ, այնպես էլ տղամարդուն: Յուրաքանչյուրն իր անձնական տարածքը պետք է ունենա: Միշտ միասինն առասպել է, որը պետք չէ իրականություն դարձնելու փորձեր կատարել՝ միմյանց չձանձրացնելու համար



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol22/1387615637_1366912811_net-zhelaniya-k-muzhu-1-.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (03.07.14) | Հեղինակ: infowoman.com.ua W
Դիտումներ: 1360 | Տեգեր: համատեղ կյանք, ընտանիք, սեքս | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика