menu
person

Վեճերն ու կոնֆլիկտները կրճատում են կյանքի տևողությունը

 


 

   

Բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք փաստում են հոգեկան և ֆիզիկական առողջության կապը, սակայն դանիացի բժիշկներին հաջողվել է դիտարկել նաև հարաբերությունների որակի և կյանքի տևողության կապը։

 

 

«Նշված մարդկանցից ո՞ւմ հետ եք վիճում՝ ամուսին, երեխաներ, ընտանիքի այլ անդամներ, ընկերներ, հարևաններ։ Ընտրեք պատասխանը՝ երբեք, հազվադեպ, երբեմն, հաճախ, միշտ»։ Այս հարցը ներառված էր հարցաթերթիկում, որը տրվել էր դանիացիների առողջության ուսումնասիրմանն ուղղած ծրագրի մասնակիցներին։ Այն սկսվել էր 2000-ականներին, և մասնակցել էր 36-52 տարեկան տաս հազար մասնակից։ 11 տարի անց մասնակիցներից 422-ը մահացել էր, ինչը նորմալ թիվ է նմանատիպ երկարատև հետազոտության համար։

Բժիշկներին զարմացրեց ոչ թե թիվը, այլ դրա անսպասելի կապը կյանքի որակի հարցի պատասխանի հետ։ Հետաքրքիր է, որ մեծամասամբ հարաբերությունների որակն ազդում է տղամարդկանց կյանքի տևողության վրա,- փոխանցում է Sotskiy.am-ը։ Սա համընկնում է արդեն իսկ հայտնի գիտական տվյալներին․ տղամարդու օրգանիզմը քիչ կորտիզոլ է արտադրում ի պատասխան սթրեսին։ Այդ պատճառով էլ ներդաշնակ հարաբերությունները տղամարդկանց համար դառնում են կենսականորեն կարևոր։

Եվս մեկ հետաքրքիր եզրակացություն՝ կյանքի տևողության տեսանկյունից մենակությունն ավելի նախընտրելի է, քան լարված հարաբերությունները։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/haraberowtyownneri_orak_mm.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (22.05.15)
Դիտումներ: 933 | Տեգեր: Հոգեբանական, ընտանեկան խնդիրներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика