menu
person

Տղաների կիքսերը՝ ըստ աղջիկների

 


 

   




Տղաների կիքսերը՝ ըստ աղջիկների. ERO փաստեր 1. Տղաներ, երբ փողոցում քայլում եք ձեր ընտրյալի հետ, պետք չէ ուրիշ աղջիկներին նայել: Դա շա՜տ է նեղացնում մեզ: Տրամադրվեք ամբողջովին ձեր ընկերուհուն:

2. Մի՛ փորձեք ցուցադրել ձեր մեքենան:Հիմա այն ժամանակաշրջանն է, որ պետք է զարմացնեք ձեր ինտելկտով, ոչ թե ձեր մեքենայով: Մի՞թե այլևս առաջարկելու բան չունեք:

3. Եթե զգում եք, որ նրան կորցնում եք, բնական ձգտում է առաջանում նրան հետապնդելու, ավելի շատ կոմպլիմենտներ և նվերներ անելու: Բայց դա սխալ է, մի՛ հետապնդեք նրան: Արեք հակառակը. սկսեք շփվել ուրիշ աղջիկների հետ, ուղղեք ձեր էներգիան այլ բաների վրա, և նա կվերադառնա: Հավատացե՛ք, շատ արդյունավետ խորհուրդ է:

4. Մի՛ փորձեք սրամիտ թվալ կամ սուր հումորներ անել, եթե իրականում դա ձեզ մոտ չի ստացվում: Դուք այդ ժամանակ շատ ծիծաղելի եք թվում, և ձեր զրուցակիցն էլ իրավիճակը փրկելու համար է ձեզ ժպտում: Զերծ մնացեք արհեստական պահվածքից:

5.Գլուխ մի գովեք՝ ասելով.«Բա գիտե՞ս, էսքան ժամանակ մենակ քո հետևից եմ սենց ընգել»: Դա էլ գիտենք տղաներ ջան:

6. Սպառնալիքներով ոչ մի բանի չեք հասնի,ասելով.«Եթե իմը չեղար, ուրիշինը չես լինելու»: Հավատացե՛ք, այդ մոդայիկ արտահայտության ժամանակը վաղուց անցել է:

7. Մի՛ վազեք հարուստ պապայի աղջիկների հետևից, որ հետագայում էլ չդառնաք «պոդկոբլոուչնիկ»:

8. Չափազանց շուտ ամբողջովին մի՛ նվիրվեք. գրեթե միշտ տղաներն են առաջինը սիրահարվում: Եթե դուք նրան ասում եք, որ սիրում եք իրեն և ուզում եք հավերժ նրա հետ լինել, ապա սխալ եք գործում: Աղջիկները սիրում են, երբ դուք իրենցն եք լինում միայն 90 %- ով,այլ ոչ թե 100 %-ով:

Կեզրափակենք երևի թե ամենակարևոր խորհրդով. մի՛ կորցրեք ձեր եսը: Ամենագրավիչ մարդիկ այն մարդիկ են, ովքեր ցանկացած իրավիճակում չեն կորցնում իրենք իրենց: Սիրեք և սիրվեք, սիրեք արժանիքների և հոգու մաքրության համար: Մի կարևորեք ուրիշ ոչինչ:
Ահա և վերջ. Հուսով եմ չեմ նեղացրել ոչ մեկին, քանի որ նման միտում չեմ ունեցել:

 
Հարգանքներով Լաուրա Սողոմոնյան:
 

Հավանաբար կհետաքրքրիր նաև...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ





Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol26/tghaneri_kiqsery_yst_aghjikneri_p.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (15.11.14)
Դիտումներ: 2800 | Տեգեր: Կին-տղամարդ հարաբերություններ, սիրախաղ, տղամարդիկ | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика