menu
person

Սիրո 5 լեզու կամ ինչպե՞ս սերը երկար պահպանել

 


 

   

Իսկական սերը պահանջում է մշտականություն, կարգապահություն, հսկայական ջանքեր: Այն, ինչ քեզ պետք է, սերն է: Մարդու հիմնական պահանջմունքը՝ ընտանիք կազմելու նպատակն էլ հենց դա է, որպեսզի այդ կարիքը բավարարեն սիրելու և սիրվելու համար: Այն, որ օրեցօր աճում է բաժանությունների թիվը, անվիճելի է, իսկ ահա կրկնակի ամուսնությունների 60 տոկոսը ավարտվում է ապահարզանով: Սա վկայում է այն մասին, որ ամուսնության մեջ սեր փնտրելը հաջողությամբ չի պսակվում:

Ինչու՞ է համատեղ կյանքի ընթացքում մահանում սերը: Սերը, սիրահարվածությունը, ռոմանտիկ սերը տարբերվում են ընտանեկան սիրուց: Էյֆորիկ սիրահարվածությունը կապված է մարդու բնազդական զգացողությունների հետ: Այն ոչ մի կերպ չի կարելի վերահսկել, և ամբողջությամբ պարուրում է սիրահարին: Սա կարելի է համեմատել թմրանյութի հետ, քանի որ առանց ջանք գործադրելու կարելի է հաճույք ստանալ: Վտանգավորը միայն այն է, որ այս սերը կարող է հարատև չլինել: Սիրահարները արբեցած են մեկը մյուսով, բայց այս վիճակը չի կարող երկար տևել: Առավելագույնը 2 տարի:

Անկառավարելի զգացմունքի ուժն իջնում է: Արդյունքում ի՞նչ է կատարվում: Իրապես միմյանց ճանաչելով՝ զուգընկերները զարհուրում են: Այնուհետև հետևում է բաժանումը: Կամ էլ շարունակում են միմյանց հետ ապրել, սակայն չեն ստանում այն սերը, որի կարիքն ունեն: Բայց չէ՞ որ ժամանակն է ձեռք բերել մեկ այլ՝ ավելի հասուն և հավերժական սեր՝ միմյանց սեր տալով:
Գիտակցաբար սեր շնորհելը սնում և հագեցնում է այս զգացմունքը, և սա պետք է արվի գիտակցաբար: Ինչպե՞ս դա անել:

Պարզվում է՝ յուրաքանչյուր մարդ ունի սիրո իր լեզուն: Սերն այն ժամանակ է հասունանում, երբ զուգընկերները հասկանում են միմյանց սիրո լեզուն: Դա այն լեզուն է, որով մարդը պետք է խոսի իր կողակցի հետ սիրո մասին՝ հասկանալու համար, թե որքան են իրեն սիրում:  Կարելի է առանձնացնել սիրո 5 լեզու:

Հավանության արժանացնելու լեզու

Հաճոյախոսություններ, գովեստի խոսքեր, գուհունակություն, հավանություն: Հաճախ ամուսնական կյանքի ընթացքում բոլոր հաճոյախոսություններն ու խնդրանքները վերածվում են խիստ նկատողության և պահանջի: Եթե սիրելիի համար այն առաջնորդող լեզու է, ապա ձեր պահանջկոտությամբ և քննադատությամբ նրան խիստ ցավ կպատճառեք, և կփլուզվեն սիրային հարաբերությունները: Կնոջը, որը բողոքում է թե իր ամուսինը թքած ունի ննջարանը ներկելու իր պահանջի վրա, հոգեբանը խորհուրդ կտա նկատել ամուսնու կողմից կատարված այլ որևէ դրական գործ և այդ մասին խոսել նրա հետ: Որովհետև ննջարանի ներկման անհրաժեշտությունը նա արդեն գիտակցում է՝ ելնելով ձեր պահանջներից: Հոգեբանի խորհուրդն անշուշտ կգործի: Հավանությունն ու գովեստի խոսքերն էլ ավելի կսնեն ամուսնու զգացմունքները, և նույնիսկ ննջարանը կներկի:

 Նվերների լեզու

 Ընծաների հանձնումը բոլոր երկրներում պսակադրության անբաժան մասն է կազմում: Այդ նվերները ոչ միշտ պետք է թանկարժեք լինեն: Նույնիսկ կարող են ինքնաշեն լինել: Կարևորն այն է, որ հիշել եք սիրելիի մասին, և այդ սերը նվերի միջոցով է արտահայտվել: Նվերերը սիրո տեսողական խորհրդանիշներն են:

Որակյալ ժամանցի լեզու

«Նա ժամանակ չի տրամադրում ո'չ ինձ և ո'չ էլ երեխաներին». բոլոր կանանց սիրած դժգոհությունն է, որի միտքը տղամարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ: «Ես ընտանիք եմ պահում, թանկարժեք իրեր գնում, տանը տղամարդու գործն եմ անում, էլ ի՞նչ է ուզում»: Որակյալ ժամանցը մտերմության, հաճելի խոսակցությունների, միմյանց հետ միտք-զգացմունքներ փոխանակելու, տպավորություններ ապրելու գործընթացն է:  Միայն բաժանությունից հետո Կարինեի ամուսինը հասկացավ, թե ինչ էր  ուզում կինը: «Նա ամեն երեկո պատմում էր աշխատավայրի դժվարությունների մասին: Ես նրան գործնական խորհուրդներ էի տալիս: Իսկ նա մյուս օրը նորից դժգոհություններն էր սկսում: Վերջիվերջո  դա ինձ հոգնեցրեց: Ես նյարդայնացա և նրա հետ կապերս խզեցի: Իրականում նա այդ խորհուրդների կարիքը չուներ: Կնոջս իմ ուշադրությունն ու կարեկցանքն էր պետք…»:

Հպման լեզու

Փաղաքշանքը, հպումները, սեքսը այն լեզուն է, որը հայտնի է բոլոր ընտանիքներին: Ֆիզիկական հպումները կարևոր նշանակություն ունեն բոլորի համար: Մանկատան երեխաները հասակակիցների համեմատությամբ ավելի դանդաղ են զարգանում, քանի որ նրանց չի բավարարում ֆիզիկական հպումն ու քնքշանքը: Հպման լեզուն գերբնական ուժով է օժտված:

Ծառայության լեզու

Ծառայությունը սերը արտահայտելու յուրահատուկ միջոց է: Երբ սիրելիի համար հատուկ աշխատանք ես կատարում, ծառայում նրան: «Ինձ համար այս լեզուն հայտնութուն էր, ես այլ տեսանկյունից նայեցի ամուսնուս հանդիմանություններին, երբ ինչ-որ բան ժամանակին չէի հասցնում կամ տանը որևէ խիստ կարևոր գործ կիսատ էի թողնում: Նախկինում կարծում էի, թե նա ոչ մի բանից չպետք է դժգոհի, բայց սիրո իմ բոլոր դրսևորումների հանդեպ ամուսինս անտարբեր էր, ինչը կապված էր նախաճաշը ժամանակին չպատրաստելու հետ: Ես հասկացա որ պետք է ուշադիր լինել նմանօրինակ կենցաղային հարցերում»:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/siroorenqner.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (25.07.14) W
Դիտումներ: 1699 | Տեգեր: սեր, երկուսով, կին-ամուսին հարաբերություններ, սիրահարություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика