menu
person

Սիրային կախվածությունից խուսափելու եղանակները

 


 

   


Սերը մշտապես բերում է հոգեկան բավարարվածության: Իսկ այ եթե դուք շարունակ տխրում եք, և որքան շատ է ձեզ նեղացնում սիրելի էակը, այնքան ավելի եք կապվում նրան, ուրեմն, որքան էլ ցավալի է, բայց պիտի խոստովանեք, որ հանդիպել եք կախվածության ծայրահեղ ձևի:
 
Սիրային կախվածությունից խուսափելու եղանակները

Կախվածությունը կարող է հանգեցնել դեպրեսիվ վիճակի, հոգեկան լուրջ խանգարումների: Սերն ու կապվածությունը որևէ ընդհանուր բան չունեն:

Նման վիճակում առավել հաճախ հայտնվում են մարդիկ, ովքեր չափից դուրս թույլ են ու անպաշտպան և փնտրում են պաշտպանություն ու հովանավորություն հակառակ սեռի մեջ: Սիրային կախվածության ավելի շատ հակված են կանայք, քանի որ տղամարդիկ, մեկ անգամ հայտնվելով նման վիճակում, սովորաբար երբեք երկրորդ անգամ սխալը չեն կրկնում: Նրանք, իհարկե, էլի են սիրահարվում, բայց եթե անգամ բանը հասնում է ամուսնության, կնոջը պահում են պարզված ձեռքի հեռավորության վրա ու չեն թողնում իրենց հոգին թափանցել:

Իսկ կախվածությունից խուսափելու համար կան մի քանի գործնական խորհուրդներ: Մի իդեալականացրեք տղամարդկանց: Եթե նա ձեզ մոտ սկսի Աստծու հետ նույնացվել, հիշեք, որ հասարակ մարդ է, ինչպես բոլորս. կարող է չսափրվել կամ հայհոյել:

Միշտ մտածեք, որ նա միակը չէ աշխարհում և երբեք մի զրկեք ձեզ այն մտքից, որ ձեր կյանքն առանց նրա հնարավոր է:

Զբաղվեք ձեզնով: Զարգացեք անընդհատ` թե ֆիզիկապես, թե հոգեպես: Ազատ ժամանակ չունենալը կազատի կախվածություն առաջացնող մտքերից:

Եվ, իհարկե, կախվածությունից դուրս գալու իդեալական տարբերակ է նոր զուգընկեր գտնելը՝ պայմանով, որ նախորդ սխալները նրա հետ հարաբերություններում չեք կրկնի:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (13.03.16)
Դիտումներ: 1052 | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика