menu
person

Պատրա՞ստ եք արդյոք ամուսնության

 


 

   

Ամուսնության օր. մի իրադարձություն, որի մասին գրեթե բոլորն են երազում: Մենք պատկերացնում ենք, թե ինչպես վերջապես կմիանանք մեր սիրելիի հետ և միասին կկառուցենք մեր համատեղ կյանքը` կազմելով ամուր ընտանիք: Սակայն ամուսնությունը մի փոքր ավելին է, քան պարզապես սիրահարվածությունը կամ սերը, որ տածում եք միմյանց նկատմամբ: 
Ներդաշնակ ամուսնական կյանք ունենալու համար անհրաժեշտ կլինեն երկուսիդ համատեղ ջանքերը: Ամուսնական կյանք միասին մուտք գործելուց հետո պետք է միասին պահպանեք ձեր ստեղծածը: Դրա համար էլ, մինչև այդ կարևոր քայլին դիմելը ինքներդ ձեզ հարցրեք`

Ինչ՞ը դարձրեց ՆՐԱՆ ձեր միակը:

Ակնհայտ է, որ հիմա կպատասխանեք, թե սիրում եք նրան, դա էր պատճառը: Բայց հարցը բոլորովին էլ դրանում չէ: Մտածեք ավելի լավ, փորձեք հասկանալ, թե ինչու ձեր ունեցած մյուս տիպի հարաբերություններից դուք ընտրեցիք նրա հետ ամբողջ կյանք անցկացնլը: Շատ կարևոր է, որ դուք առանց շրջապատի կամ հենց ինքներդ ձեր ճնշմամբ կայացրած լինեք այդ որոշումը:

Չպետք է ամուսնանալ պարզապես ամուսնանալու համար. օրինակ՝ հիմա հաճախ այդ քայլին դիմում են հուսահատված  աղջիկները, որոնք կարծում են՝ արդեն մեծ են և այլևս չեն գտնի իրենց իրական սիրուն:

Պատրա՞ստ եք ամուսնու/կնոջ դերում լինել:

Նախքան ոգևորված ամուսնանալու որոշում կկայացնեք ` հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք դուք պատրաստ եք լինել կնոջ/ամուսնու դերում: Սա արդեն պարզապես ընկեր-ընկերուհի կամ հարսնացու/փեսացու լինել չէ, այլ ավելի պատասխանատու սոցիալական դեր, որը ձեզ կստիպի կիսվել նրա հետ այն ամենով, ինչ ձեր կյանքի մի մասն է կազմում: Այդուհանդերձ, ամուսնությունը ձեզ չի զրկում ազատությունից:

Պատրա՞ստ եք ֆինանսական փորձության:

Ընտանեկան կյանքի մաս կազմող ծախսերը տարբերվում են ժամադրության ծախսերից, երբ վճարում եք միասին ընթրիքի կամ թատոնի տոմսերի համար: Դա ներառում է ավելի մեծ ծախսեր, որի մասին պետք է մանրամասն խոսեք ձեր զուգընկերոջ հետ հետագայում անցանկալի իրավիճակներից խուսափելու համար: Անկախ նրանից երկուսդ էլ կաշխատեք, թե մեկը կմնա տանը, դուք պետք է նախօրոք իմանաք՝ ինչպես եք հոգալու ձեր ծախսերը:

Կկարողանա՞ք հավատարիմ ու ազնիվ մնալ:

Դուք պետք է վստահ լինեք, որ այլևս չունեք որոշակի "բովանդակության" հետաքրքրություններ այլ մարդկանց նկատմամբ: Եթե սիրում եք Ձեր ընտրյալին, բայց միևնույն է ուզում եք իմանալ՝ ինչպես կանցներ մեկ ուրիշի հետ հանդիպումը, ապա ամուսնության մասին լավ է մոռանաք կամ հետաձգեք այն:

Կհարմարվե՞ք նրա ապրելաոճին:

Եթե նա ունի սովորություններ, որոնք ձեզ նյարդայնացնում են, ապա պետք է երկուսիդ համատեղ ջանքերով լուծել այդ խնդիրը: Այնուամենայնիվ, եթե կան որոշ հարցեր, որոնց հետ զգում եք որ չեք կարող համակերպվել, գուցե լավ կլինի շարունակեք հանդիպել, իրար հասկանալ, հետո միայն ամուսնանալու որոշում կայացնել:

Եթե որևէ հարցի շուրջ դեռ մտորում եք կամ ինչ-որ բանում վստահ չեք, ապա  դեռ ամուսնանալու ժամանակը չէ: Որպեսզի ունենաք առողջ, երջանիկ ու երկարատև ամուսնական կյանք, այդ քայլին դիմեք ձեզ լիարժեք պատրաստ զգալուց հետո միայն:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol15/patrasteqamusnutyan1.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (28.02.14) W
Դիտումներ: 1332 | Տեգեր: ամուսնություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика