menu
person

Որքանո՞վ է արտաքինը ազդում դիմացինի հանդեպ մեր վերաբերմունքի հարցում

 


 

   Նանա Փեթակչյան

Անհատական առանձնահատկությունների ազդեցության գործոնը բաժանվում է կենսաբանականի և սոցիալականի, որոնք իրենց մեջ ներառում են նյարդային համակարգի առանձնահատկությունները, արտաքին ֆիզիկական նշանները՝ մարմնի կառուցվածք, ձայնային առանձնահատկություններ և սոցիալական բնութագրերը (ըստ Կիրիլ Վասիլևի)։

Արտաքին ֆիզիկական նշաններից են աչքերը, որոնք վերլուծում են օբյեկտիվ երևույթներն ու փաստերը և շատ հազվադեպ են խաբում ամենօրյա կյանքում։ Նույնիսկ նորմալ լսողությամբ մարդը կարող է սխալ լսել, բայց նորմալ տեսողությունը, նորմալ լուսավորության պայմաններում երբեք չի խաբում։ Սիրահարների աչքերը արտացոլում են ներքին կրակի լույսը։ Աչքերը կարող են շշնջալ "այո" կամ "ոչ", խոստանալ կամ մերժել։

Աչքերը հնարավորություն են տալիս որոշելու, թե տվյալ անձնավորությունը համապատասխանում է մեզ, թե ոչ։ Այսպիսով, իրական կյանքում շատ հաճախ մոխրագույն և բաց աչքերով մարդկանց շատ դուր են գալիս մուգ գույնի աչքերով և մազերով մարդիկ։ Բաց երանգով աչքերով մարդիկ իրենցից ներկայացնում են հիանալի էներգետիկ դոնորներ, իսկ մուգ գույնի աչքերով անհատները կլանում են այդ էներգիան։ Երկու բաց գույնի աչքերով զույգերի ամուսնությունը շատ հաճախ փլուզվում է, քանի որ յուրաքանչյուրը ցանկանում է ընտանիքում գրավել գլխավոր տեղը։

Խոսելով մարդու քթի ձևի մասին՝ Լաֆատերը ասում է, որ լավ արտահայտված մեծ քիթը բնորոշ է խոլերիկներին, իսկ բարակ և երկար քիթը բնորոշ է մելանխոլիկներին, կլոր և մսոտ քիթը՝ ֆլեգմատիկներին, իսկ սանգվինիկներն ունեն սուր քիթ և էլիպսաձև գլուխ։

Ասում են շրթունքները խոսում են, երբ նույնիսկ նրանք պինդ սեղմված են։ Ներքև իջնող անկյուններով շրթունքները բնութագրում են մելանխոլիկներին և խոլերիկներին, դեպի վերև գնացող անկյուններով շրթունքները սանգվինիկինն են, իսկ ֆլեգմատիկների շրթունքներն ունեն հորիզոնական դիրք։

Մարդու մազերը նույնպես հանդիսանում են գրավչության տարր. փայլուն, փարթամ և փափուկ մազերը նույնիսկ տգեղ կանանց դարձնում են համակրելի։
Խոսելով մարմնի կառուցվածքի և ձևի մասին հարկ է նշել, որ տղամարդու բարձր հասակը առավելություն է համարվում, սակայն ամերիկացի հոգեբանների կարծիքով աղջիկներն հաճախ ընտրում են միջահասակներին։ Բարձրահասակ կանայք իրեք իրենց գրավիչ չեն համարում և կարծում են որ տղամարդիկ չեն համարձակվում ժամադրել իրենց։ Նրանք քայլում են կռացած՝ կարծես ցանկանալով ավելի ցածրահասակ երևալ։
Թեթև գիրությունը շատ ազգերի ու մշակույթների մոտ հաճելի է համարվում, սակայն ժամանակ առ ժամանակ ավելի մոդայիկ են դառնում մարմնի տափակ ձև ունեցող կանայք ու տղամարդիկ։ Միջինից գեր մարդիկ հաճելի չեն ո՛չ կանանց, և ո՛չ էլ տղամարդկանց։ Իրականում մարմնի կառուցվածքի ընկալումը գրեթե միշտ մի փոքր աղավաղված է լինում, և շատերը հավատացած են, թե իդեալական կառուցվածք ունեն։ Կանայք ավելի շատ գերադասում են, որ իրենց ամուսինները մի փոքր ավելի նրբակազմ լինեն, քան կարծում են տղամարդիկ։
 
Գեղեցիկ և երկար ոտքերով կանայք, եթե նույնիսկ տգեղ են, համակրելի են թվում (Արիստենտ)։ Ե՛վ կանանց, և՛ տղամարդկանց մոտ սիրային օբյեկտի ընտրության մեջ շատ կարևոր փաստ է համարվում մարմնի և դեմքի համաչափությունը։ Սիրահարների համար աշխարհի ամենահիանալի պատկերը դա իր սիրած էակի դեմքն է, իսկ ամենաքաղցր երաժշտությունը նրա սիրած էակի ձայնը (Լաբրյուեր)։

Ձայնը մեծ դեր է խաղում սիրած էակի ընտրության հարցում։ Բամբ ձայնով տղաները հաճախ ընտրում են փափուկ ձայնով կանանց և այլն։ Զրույցը դա կենդանի, անընդհատ ազդող ազդանշաանային կապ է սիրահարների գիտակցության մեջ։ Մենք սիրում ենք լսել, ում նկատմամբ անտարբեր չենք։ Երբ ինչ-որ մեկը սկսում է մեզ ասել շատ հաճելի խոսքեր, մեզ սկսում է դուր գալ այդ մարդու ձայնը։ Բայց հարկավոր է հիշել, որ տղամարդկանց մոտ առավել լավ զարգացած են տեսողական զգայարանները, իսկ կանանց մոտ՝ լսողականը։ Դրա համար էլ ասում են, որ կանայք սիրում են ականջներով, տղամարդիկ՝ աչքերով։

Ապացուցելով մարդու արտաքին տեսքի մեծ ազդեցությունը ընտրության վրա՝ գիտնականները նշում են, որ մեր գլխուղեղին հարկավոր է ընդամենը 8վրկ, որպեսզի առաջին անգամ տեսած մարդուն գնահատի և ինքն իրեն ասի "այո", կամ "ոչ"։

Ընտրության վրա ազդում է նաև մարդու վարքը և թե նա ինչպես է դրսևորում իր հույզերը։ Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ ավելի երջանիկ են համարում նրանց, ովքեր երջանիկ տեսք ունեն, իսկ մռայլ մարդիկ համակրանք չեն հարուցում, ահա թե ինչու խորհուրդ է տրվում հաճախակի ժպտալ։

Ժպիտը բարելավում է հոգեվիճակը։ Կանանց ավելի շատ դուր են գալիս այն տղամարդիկ, ովքեր տիրական, դոմինանտային վարք են դրսևորում, իսկ տղամարդկանց դուր են գալիս հեզ, համեստ, ընտանասեր, զիջող կանայք։
Մարդկանց անունները նույնպես ազդում են գրավչության վրա։

Զավեշտական անունները միայն հակակրանք են առաջ բերում, և միայն շատ լավ արտահայտված ֆիզիկական և հոգեբանական գրավչությունն է որոշ չափով փոխհատուցում վատ անվան բացասական ազդեցությունը։

Կանայք և տղամարդիկ նաև մեծ տեղ են հատկացնում ազնվությանը։ Սակայն կան մարդիկ, որոնք այնքան մեծ նշանակություն են տալիս արտաքին տեսքին, որ չեն ցանկանում տեսնել, թե նրանց մաշկի տակ ինչ հոգեկան գծեր է թաքնված։ Ընտրության մեջ շատ մեծ նշանակություն ունի նաև կնոջ և տղամարդու սոցիալական (աշխատանքը) որակները։ Կինը և տղամարդը հաճախ այնպիսի մարդու են ընտրում, որն ունի նույն կրթության մակարդակը, նույն ավանդույթների մեջ է մեծացած, նման կամ նույն կուլտուրայով։ Այսպիսի ընտրությունը առավել շատ արտահայտված է եղել ֆեոդալական ժամանակաշրջանում։ Սակայն բոլորի համար էլ շատ մեծ նշանակություն ունի հասարակական կարծիքը։ Մարդիկ մեծ նշանակություն են տալիս սոցիալական արժանապատվությանը, որն իր մեջ ներառում է հանրաճանաչությունը, հմայքը և հեղինակությունը։ Այս ամենը կարող է արտահայտվել կրթվածության, տաղանդի, ռիսկային գործողությունների, լավ աշխատանքի, բարձր դիրքի, շփվողականության և հարստության մեջ։

Ընտրության մեջ իր կարևոր դերն է խաղում նաև մարդու հագուստը, քանի որ հագուստը մարդու "Ես"-ն է։ Հարու՞ստ է մարդը, թե՞ աղքատ, ի՞նչ սոցիալական դիրք ունի և ի՞նչ տարիքային խմբի է պատկանում, կարելի է որոշել հագուստի միջոցով։ Մարդու հագնվելու ձևը, հագուստի ոճը արտացոլում է արժեքների հասկացողությունը, քաղաքակրթության անհատական մակարդակը, ճաշակի առանձնահատկությունները և բնավորությունը։ Նորաձևությունը թողնում է զգաւական-ակնառու ազդեցություն։ Մի կողմից հաճախ պատահում է, որ գեղեցիկ աղջիկները իրենց վրա ուշադրություն չեն գրավում միայն նրա համար, որ նրանք ուշադիր չեն իրենց արտաքինի նկատմամբ, կրում են ոչ արտահայտիչ, անճաշակ հագուստ և ուշադիր չեն իրենց արտաքին տեսքի նկատմամբ։ Իսկ մյուս կողմից էլ ոչ այնքան համակրելի կանայք կարող են իսկսպես մեծ ազդեցություն թողնել, բարձրացնել իրենց հեղինակությունը ոչ միայն իրենց աչքերում, այլև հակառակ սեռի՝ ընտրած հագուստի, նորաձև սանրվածքի և կոշիկների միջոցով։

Հարցումներից պարզվել է, որ հագուստին ուշադրություն է դարձնում կանանց 35%-ը, տղամարդկանց՝ 25%-ը, որոնց ավելի շատ հետաքրքրում է կնոջ մարմնի կառուցվածքը։ Դեմքին ուշադրություն են դարձնում կանանց 27%-ը, տղամարդկանց 24%-ը, իսկ մազերին 2 սեռերն էլ հավասար՝ 16%։

Մարդու նյարդային համակարգը, նրա առանձնահատկությունները, որը կազմում է մարդու կոնկրետ բնավորությունը, նույնպես մեծ դեր է խաղում սիրած էակի ընտրության մեջ։ Նյարդային համակարգ և բնավորություն հասկացությունները լիովին չեն համընկնում։ Առաջինը վերաբերվում է մարդու ֆիզիոլոգիային, իսկ երկրորդը՝ հոգեբանությանը, որը հարաբերական կայուն է և ենթարկվում է դաստիարակությանը։

Խառնվածքի տիպերն են.

Մելանխոլիկներ - հուզական, հանգիստ, չշփվող, զսպված, պեսիմիստ, հակված է մտորելու, ոչ ճկուն, անհանգիստ, տագնապային, հեշտությամբ է ընկնում տխրության մեջ։

Ֆլեգմատիկ - հանգիստ, կայուն, հուսալի, վստահություն ներշնչող, խաղաղասեր, բարյացակամ, կշռադատող, պասիվ։ Այսպիսի զույգի վրա կարելի է միշտ հույս դնել, բայց երբեմն նրանց հետ ձանձրալի է։
Խոլերիկ - աշխույժ, զգայուն, անհանգիստ, դրդվող, փոփոխական, իմպուլսիվ, նրանք զույգերին վարակում են իրենց կրքով։ Նրանց գերի ընկնելը ճակատագրային և քաղցր անխուսափելիություն է, բայց, եթե ընտրյալը վատ է դաստիարակված, ապա դուք կգտնվեք աննախանձելի վիճակում։

Սանգվինիկ - շփվող, արձագանքող, անկաշկանդ, կենսուրախ, անհոգ, նախատեսող։ Նրանք շատ ընկերներ են ունենում, շատ շուտ սիրահարվում և հիասթափվում են։ Կարող է սիրո խոստումներ տալ մեկին և մյուս վայրկյանին նրան կարող ենք տեսնել արդեն մեկ ուրիշի գրկում։

Ինչքան էլ, որ զարմանալի է, շատ վատ հոգեբանական համատեղելիություն են ցուցաբերում "սանգվինիկ - սանգվինիկ", "խոլերիկ - խոլերիկ" զույգերը։ Անձնական փոխհարաբերություններում նման զույգերից յուրաքանչյուրը կգործի իր ուզածով՝ ցանկանալով կատարել առաջնորդի դերը։ Ռեակցիայի արագությունից ելնելով՝ կարող ենք ասել, որ "ֆլեգմատիկ - ֆլեգմատիկ" զույգը նույնպես հոգեբանական համատեղելիության օրինակ չեն։ Մելանխոլիկները չեն համակերպվում միայն խոլերիկների հետ։
Կան մարդիկ, որոնց մոտ առավել լավ արտահայտված են ֆիզիկական տարվածության և թույլ՝ հոգեբանական նշանները։ Այս տիպի մեջ առավել շատ մտնում են տղամարդիկ և ուժեղ սեռական բնավորությամբ կանայք։ Կան մարդիկ, որոնց մոտ շատ լավ է արտահայտված հոգեբանականը և թույլ՝ ֆիզիկականը, որն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց և թույլ բնավորությամբ կանանց մեջ։ Զգայուն, բռնկվող մելանխոլիկների և ֆլեգմատիկների մոտ սերը բավականին երկարաժամկետ է, խոլերիկների և սանգվինիկների մոտ առավել կարճ է տևում և շուտ հանգում, նրանց մոտ զգացմունքայնությունը կարճ է։

Ինտրովերտների մոտ առավել շատ արտահայտված են սիրո հոգեբանական շերտերը, իսկ էքստրավերտների մոտ՝ ֆիզիկականը։
 
Այսպիսով, սերը դա մարդու ներքին շողքն է, նրա բնավորության և խառնվածքի արձագանքը, նրա կենսաբանականի և հոգեբանականի հայելին և սիրո որակավորման համար անհրաժեշտ է պարզել ու անդրադառնալ ոչ միայն արտաքին, այլև ներքին արմատներին։

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/inchpesenmardikyntrum.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (15.07.14) | Հեղինակ: Նանա Փեթակչյան W
Դիտումներ: 1378 | Տեգեր: հոգեբանություն, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика