menu
person

Մ. Մ. «Դու, իմն ես, Մարիա...»

 


 

   

Տուն էի Գնում: Սարսափելի հոգնած էի ծանր աշխատանքային օրվանից հետո: Անձրևում էր, բավականին ցուրտ էր և տհաճ: Ուզում էի արագ տուն հասնել և մի փոքր հանգստանալ: Այդ իսկ մտքերով տարված արագ քայլերով մոտեցա շենքին, ուր ապրում էի, երբ հանկարծ մի ծանոթ ձայն բացականչեց «Մարի»: Ես շրջվեցի և տեսա նրան: Ոչինչ չէր փոխվել, նրա աստվածային ձայնը` նույնպես: Նա, ումով ամբողջ իմ սրտով հիանում էի տարիներ շարունակ, կրկին եկել էր ինձ մոտ:

Ես կորցրեցի ինքնատիրապետումս. նա դա զգաց և սկսեց դանդաղ, բայց միաժամանակ վստահ քայլերով ինձ մոտենալ: Իր մեծ ձեռքերով բռնեց գոտկատեղիցս և հենեց պատին: Ես անկարող էի դիմադրել, նույնիսկ ունակ չէի ասել «հերի՜ք է»…Ամբողջ իր մարմնով հպվել էր ինձ. նույնիսկ շնչել չէի կարողանում: Փորձում էի դիմադրել, սակայն ապարդյուն: Նրա շուրթերը, նրա չափից շատ կրքոտ շուրթերն արդեն իմ շուրթերի վրա էին, իսկ ես` ամբողջովին իրենն էի:

Դուրս եկանք շենքից և նույնիսկ չեմ հիշում, թե ուր ինձ տարավ: Միտքս կուրացրել էր, բանականությունս քնեցրել: Այն տեղը, ուր նա ինձ բերեց, քաղաքից ոչ շատ հեռու մի փոքրիկ տնակ էր: Շատ ցուրտ էր այդտեղ: Ես սկսեցի ինձ մի տեսակ ճնշվաձ զգալ, կարծես բանականությունս ասեր «Մարիա, ի՞նչ ես անում այստեղ»: Սակայն դա երկար չտևեց: Վառելով բուխարու կրակը՝ նա արագ քայլերով մոտեցավ ինձ և ես կրկին անգամ հայտնվեցի նրա գրկում:


Միախառնվեցինք կրքոտ համբույրի, ավելի շուտ համբույրների մեջ և կուրորեն տրվեցինք իրար: Նա վարպետ էր, ինչ խոսք, հիրավի` սիրո աստված: Իր այդ երկնային ձայնով ժամանակ առ ժամանակ ականջիս էր շշնջում հրաշալի խոսքերեր` «Քո շուրթերը, Մարիա, խենթացնում են ինձ, քո կրծքերը` թևեր տալիս: Ի՞նչ ես ինձ հետ արել: Ես անզոր եմ քո կողքին»: Սակայն, իրականում, անզորը ես էի: Պարզապես խենթանում էի, երբ իր կրքոտ ձեռքերով դեմքս ազատում էր մազերից: Երբեմն ուժ էր գործադրում և, այո, դա ինձ դուր էր գալիս: Ես զգում էի ամբողջ իր հզորությունն իմ մարմնի վրա:
Թույլ էի տալիս նրան ամեն բան, կատարում նրա ցանկացած խնդրանք, անզոր էի դիմադրել…


Չեմ կարող հաստատ ասել, թե քանի անմոռանալի օր մենք այնտեղ անցկացրինք, գրեթե անգիտակից էի: Ի վերջո նա ինձ տուն բերեց: Հրաժեշտ տալուց ասաց, թե ինչ հագուստով է ինձ ուզում տեսնել հաջորդ անգամ: Թեև դրա կարիքը չկար. շատ լավ գիտեի նրա նախասիրությունները` սև ներքնազգեստ, գրեթե նշմարելի գուլպաներ, սև լաքեպատ կոշիկներ և այդ բոլոր պարագաներն իրար հետ կապող սև զգեստ, այն մեկը, որ ժամանակին նա էր գնել ինձ համար:

Նա հեռացավ: Անցան տանջալի հինգ օրեր: Վերջապես եկավ նշանակված օրը և ես, նույնիսկ չնայելով թե ժամը քանիսն է, նետվեցի առաջին պատահած տաքսի և ուղևորվեցի այնտեղ: Սրտիս բաբախոցը խլացրել էր ինձ, արյունս` ուղեղս մթագնել: Անհանգիստ շարժումով բաց արեցի տան դուռը և ի՞նչ… այո, նա այնտեղ չէր: Միայն մի նամակ էր դրված սեղանին, շուտափույթ բացեցի այն և կարդացի հետևյալը` «Դու ի՛մն ես, Մարիա»: Եվ դա իրոք այդպես էր, չէ՞ որ եկել էի՝ հոգու խորքում իմանալով, որ նա ինձ այնտեղ չի սպասում…



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol22/Yvonne-1-.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (06.06.14) W
Դիտումներ: 1549 | Տեգեր: Love Story, Սիրո պատմություններ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика