RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով

(Լիա) Սիրահարվել եմ նշանածիս եղբորը

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

 

«Մեկ ամսից իմ հարսանիքն է լինելու, իսկ ես հասկացա, որ սիրում եմ ապագա ամուսնուս եղբորը: Փշրեմ ընկերոջս սիրտը, թե իմը»:


 

Պատասխան

 

Բավականին բարդ իրավիճակ է: Եվ ընտրություն կատարելը ևս դժվար է: Պետք է քաջություն ունենալ և խոսել դրա մասին  ընկերոջ հետ:  Պարզե’ք Ձեզ համար , որ եթե հիմա կատարեք այնպիսի մի ճակատագրական քայլ, որի հետևանքով Դուք երջանիկ չեք լինի, Ձեր ամուսինը ևս վաղ թե ուշ կհասկանա, թե ինչ է կատարվում Ձեզ հետ: Եվ այդ վիճակը ավելի ծանր կլինի և’ Ձեզ համար, և’ Ձեր ամուսնու, և’ նրա եղբոր համար: միգուցե  զրույցից հետո ստեղծվի վիճակ, որ անտանելի կթվա, բայց պետք է իմանալ, որ Ձեր անկեղծությունը վաղ թե ուշ կգնահատվի նրա կողմից: Ամուսնությունը շատ պատասխանատու քայլ է և դրան գնալիս պետք է լիարժեք համոզված ու վստահ լինել, որ պատրաստ եք լինել միասին ինչ էլ որ պատահի: Ձեր պարագայում ճանապարհի սկզբին արդեն չկա այդ կարևոր վստահությունը: Իհարկե, ընտրությունը Ձերն է, բայց հստակ պետք է պատկերացնել այն բոլոր հետևանքները, որ կարող են առաջանալ բոլոր դեպքերում: Եթե հիմա այս իրավիճակում Դուք կարող եք որևէ բան փոխել, որևէ լուծում տալ, ապա ամուսնությունից հետո դա անելը ավելի դժվար և միգուցե ցավոտ կլինի:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (07.05.11)
Դիտումներ: 4819 | Տեգեր: Հարցեր հոգեբանին | - Վարկանիշ -: 0.0/0