menu
person

Ինչպե՞ս դառնալ միակը սիրելիի համար. պրակտիկ խորհուրդներ

 


 

   


 

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է սիրելիին մշտապես կողքին պահել:

1.     Տարբեր եղեք: Դեռևս Կոկո Շանելն էր ասում, որ կինը պետք է մշտապես փոխվի: Կանխատեսելիությունը կնոջ հիմնական թշնամին է: Տղամարդը երբեք չպետք է գուշակի, թե ինչ կերպար եք ընտրել դուք տվյալ օրվա համար: Մի օր կարող եք փոքրիկ աղջիկ լինել, որ ունի հոգատարության ու քնքշության կարիք, մեկ այլ օր՝  իսկական «վագրիկ», ով ոչ մի կերպ չի հոգնում նորանոր
հայտնագործություններից: Ուրիշ դեպքում կարող եք ընտրել տնային տնտեսուհու կերպար և այլն: Կարևորը՝ չմնալ մեկ դիրքում երկար ժամանակ:

2.     Ընդունեք տղամարդուն այնպես, ինչպես նա կա: Երբեք չկարծեք, թե անձնագրում դրված կնիքը իրավունք է տալիս ձեզ անընդհատ պահանջելու նրանից լինել այնպիսին, ինչպիսին դուք եք ուզում: Հակառակը, դուք պետք է սիրեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա և խրախուսեք ամեն անգամ, երբ նա ձեզ որևէ հաճելի անակնկալ է մատուցում:

3.     Վստահելի եղեք: Թույլ մի տվեք, որ սիրելին կարծի, թե դուք իր հետ եք միայն ուրախության օրերին, բայց ոչ դժվարության: Մի՛ թափեք նրա վրա ձեր մեղադրական խոսքերն ամեն անգամ, երբ նա ինքն էլ շատ լավ գիտի իր սխալի մասին: Մշտապես տեղ թողեք խրախուսելու, քաջալերելու համար:

4.     Սիրեք ինքներդ ձեզ: Ոչ մի տղամարդ չի սիրի ձեզ, եթե ինքներդ ձեզ չսիրեք ու չհետևեք: Խնամված եղեք մշտապես: Հետևեք ձեր կառուցվածքին: Միշտ ձեզ վրա ծախսեք մի քիչ ավելին և թույլ տվեք, որ նա էլ հասկանա, որ չի կարող խնայել ձեր հաշվին:

5.     Մի՛ վախեցեք վիճել: Որքան էլ տարօրինակ է, կոնֆլիկտները զույգերի համար էներգիայի պես մի բան են: Մի՛ կուտակեք բացասական էներգիան, այլ նպատակային ծախսեք այն:

6.     Մի՛ դարձեք նրա ընկերը: Հարաբերությունների սկզբում է միայն թվում, թե հիանալի է, երբ դուք ունեք նույն խնդիրները, նույն գործերը ու անվերջ կարող եք պարզապես ընկերներ լինել: Ո՛չ, սա սխալ մոտեցում է: Ձեր հարաբերությունները իհարկե պետք է ջերմ լինեն, բայց ոչ ընկերական, այլապես շատ շուտով կզաք, որ անգամ խոսակցության ընդհանուր նյութն է սպառվել: Բացի դրանից, վտանգ կա, որ այնքան հարազատ ու մտերիմ կդառնաք նրան, որ սեքսը ձեզ հետ նրա համար տաբու կլինի:

7.     Ի դեպ, մի մոռացեք սեքսի մասին: Ամուսնության հիմնական բնազդըը ոչ ոք չի վերացրել: Սեքսը պակաս կարևոր չէ, քան քունն ու ուտելիքը: Տարբեր եղեք և տեղ տվեք ոչ միայն պլանավորած սեքսին, ասենք, գիշերը 1-ից հետո, այլ ինքնաբուխ. դա հետաքրքիր կդարձնի ձեր սեռական կյանքը:

8.     Պահպանեք օջախը: Գուցե շատ հին տեքստ է թվում ու ծեծված, բայց պետք չէ
մոռանալ նաև կնոջ նախնական գործառույթների մասին: Ճանապարհեք նրան ամեն առավոտ գործի գնալիս, դիմավորեք հետ գալիս և մի՛ վախեցեք շռայլել համբույրները: Մշտապես մաքուր պահեք տունը և պատրաստած ճաշ ունեցեք:

9.     Խոսեք: Երեկոյան, երբ նա հոգնած գալիս է աշխատանքից, մի՛ ծանրաբեռնեք նրան ավելորդ հոգսերով: Կերակրեք նրան, թույլ տվեք, որ հանգստանա և միայն հետո սկսեք պատմել անցած օրվա խնդիրների մասին: Ընդ որում, երբեք մի սկսեք «Մենք պետք է խոսենք» նախադասությամբ, պարզապես ասեք ասելիքը:

10.     Հետևեք հավասարակշռությանը «տալու» և «ստանալու» մեջ: Մշտապես հիշեք՝ սերը առևտուր է: Գուցե շատ կոպիտ է հնչում, բայց երբ կողմերից մեկը մշտապես տալիս է ու չի ստանում ոչինչ, նա հարաբերություններում տուժած կողմ է դառնում, իսկ սերը հավասարություն է: Տվեք շատ բան, բայց նույնքան էլ պահանջեք և մի՛ վախեցեք վերցնելուց, այլապես մի օր տալու բան պարզապես չեք ունենա:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ





Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol26/inchpe-s_darnal_miaky_sirelii_hamar-praktik_xorh.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (05.12.14)
Դիտումներ: 4981 | Տեգեր: երկուսով, կանայք, ընտանեկան երջանկություն | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика