menu
person

Ինչպե՞ս ավելի բորբոքել սերը ձեր տղամարդու մեջ

 


 

   

Կա՞ն արդյոք հնարավորություններ ստիպելու նրան, որ ավելի ուժգին սիրի ձեզ: Ինչպես ասում են` հնարավորություն միշտ կա: Պարզապես դրա համար պետք է մի փոքր աշխատեք ձեզ վրա: Ձեր անհատականությունը կոտրելու կարիք, իհարկե, չկա, պարզապես դարձեք ինքներդ ձեր մի փոքր կատարելագործված տարբերակը:

 
Ինչպե՞ս ավելի բորբոքել սերը ձեր տղամարդու մեջ



Ահա այն հիմնական ուղղությունները, որոնցով կարելի է «շարժվել»:


Գրեք նրան ռոմանտիկ հաղորդագրություն

Էկեկտրոնային նամակով, փոքրիկ գրությամբ կամ շրթներկով` հայելու վրա: Դա կարող է լինել ընդամենը երեք բառ, սակայն բուն փաստը ցնցող ազդեցություն կթողնի:


Պահեք ձեր եսը

Մի՛ մոռացեք, որ նա ձեզ սիրել է հենց այդպիսին. երբեմն` քնկոտ, կենսուրախ կամ լուրջ ու կենտրոնացած, զգույշ կամ արկածների հակված: Կարիք չկա փոխվելու` նմանակելով ինչ-որ հնարովի կատարյալ կերպարների. չէ՞ որ նրան դուք եք պետք, ոչ թե նրանք:


Մանրուքների համար մի զայրացիր նրա վրա

Դե0 ,իհարկե, նա կատարյալ չէ: Սակայն կատարելություններ չեն էլ լինում: Նա էլ կարող է լինել ամենատարբեր. երբեմն զայրացնում է ձեզ, երբեմն էլ ստիպում է ձեզ գլուխը կորցնել երջանկությունից: Սակայն նա ձերն է` հոգով ու մարմնով: Եվ բոլոր այդ թերությունները նույպես ձեր իշխանության ներքո են:


Լողացեք հոսանքի ուղղությամբ

Երբեմն կարելի է ինչ-որ բանի հետ համաձայնել միայն այն բանի համար, որ նրան հաճույք պատճառեք: Դա ձեզ համար կարող է և մեծ արժեք չունենալ, իսկ նրան կդարձնի աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ուրեմն` ինչու՞ սիրելիին ժամանակ առ ժամանակ չուրախացնել:


Խնամված եղեք

Ձեր մազերը պետք է լինեն մաքուր, մատները` հարդարված, էպիլյացիան` արված: Մի՛ թուլացրեք ձեզ. այդ ոչ մեծ ջանքերը կպահպանեն կրակը նրա զգացմունքների մեջ:


Մի՛ կոծկեք ձեր թերությունները

Դրանք հատուկ ընդգծելու կարիք նույնպես չկա, իհարկե: Սակայն նա ձեզ շատ ավելի կսիրի, եթե տեսնի, որ դուք այդքան էլ ձյունե թագուհի կամ երկաթյա լեդի չեք, այլ զգայուն և խոցելի մի էակ եք, որին պետք է պաշտպանել ու որի մասին հոգ տանել:
 

Ինչպիսին պետք է լինի իդեալական կինը
 
 

Ոսկե կանոններ կանանց՝ ընտանեկան կյանքի համար
 
 


Ինչպե՞ս դառնալ ցանկալի կին անկողնում



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/289253-1-.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (26.05.15)
Դիտումներ: 3110 | Տեգեր: սեր, համատեղ կյանք, երկուսով | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика