menu
person

Ինչու՞ է երբեմն դժվար տղամարդուն հասկանալը

 


 

   

Ինչո՞ւ տղամարդիկ իրենց քթից այն կողմ չեն տեսնում և ո՞րն Է մեր տարրական խնդրանքները չկատարելու պատճառը: Օրինակ, նա զայրացած հարցնում Է. «Որտե՞ղ են մեքենայի բանալիները»: Իսկ դու հեռվից Էլ տեսնում ես, որ բանալիները պահարանի վրա են: Ականջի հետևն Է գցում նկարը փակցնելու խնդրանքը, թեև զբաղված չէ և հեռուստացույց է դիտում: Նա ամենևին էլ վատը չէ, նրա ուղեղի կառուցվածքն է այդպիսին:
 
Ինչու՞ է երբեմն դժվար տղամարդուն հասկանալը

Կինը կարող է միաժամակ ներկել եղունգները, խոսել հեռախոսով, խմբագրել տեքստը: Կանացի հորմոնների շնորհիվ կնոջ ուղեղի աջ ու ձախ կիսագնդերը մի քանի միացումներ ունեն: Տղամարդը մեկն ունի: Դրա համար էլ երբ կարդում են, խոսում են հեռախոսով, մեզ չեն լսում:
Պերեֆերիկ տեսողությունը զարգացած չէ, դրա համար չեն նկատում, ինչ է կատարվում շուրջը:
Երեկոյան գալիս ես տուն, ուզում ես պատմել օրվա տպավորությունների մասին և լսել ի պատասխան, մանրամասն պատմություն, բայց սիրելիդ միայն տարօրինակ մնչում է և պատասխանում մի վանկով:
Չի՞ սիրում: Ձանձրացե՞լ է քեզնից: Ամենևին: Օրվա մեջ կինը կարիք ունի ասել ութ հազար բառ, իսկ տղամարդը՝ մի քանի անգամ պակաս:
Դրա համար երեկոյան տղամարդուն մնում է մի քանի բառ ասել, «Ե՞րբ ուտելու բան կտաս: Շնորհակալություն: Արի ինձ մոտ»: Իսկ դու դեռ երկու-երեք հազար բառ ունես: Ի՞նչ անել: Զանգիր ծնողներիդ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/kintxamard11.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (26.08.14) W
Դիտումներ: 1467 | Տեգեր: երկուսով, կանայք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика