RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով

Դեպի սիրտ տանող ուղին (խորհուրդներ կանանց)

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

Երկու բան է անհրաժեշտ տղամարդուն վտանգ և խաղ: Դրա համար էլ նա ձգտում է կնոջը, որպես ամենավտանգավոր խաղալիքի (Ֆ. Նիցշե): Սակայն տղամարդկանց մեծամասնությունը անտեղյակ է կնոջ էության նրբություններին, որն էլ օգտագործելով`  կանայք կարող են ձգել նրանց դեպի իրենց:


Սիրելի աղջիկներ, Ժամադրության գնալիս միշտ հիշեք, որ տղամարդկանց մեծամասնությանը դուր են գալիս դժվար հասանելի և անկանխատեսելի կանայք: Մի մոռացեք նաև, որ տղամարդիկ էությամբ նվաճող են և չեն սիրում այն, ինչն հեշտությամբ է մատուցվում: Մի զանգահարեք նրան հաճախակի, այլ միայն խիստ անհրաժեշտության  դեպքում: Երբեք մի հարցրեք, թե նորից երբ եք հանդիպելու: Թող նա մտածի, որ դուք այլ կարևոր գործեր էլ ունեք: Ցանկալի չէ մի քանի հանդիպումներից հետո խոսել ամուսնության, այսինքն հարաբերությունները պաշտոնապես գրանցելու մասին: Դա կարող է կործանարար ազդեցություն թողնել ձեր հարաբերությունների և փոխըմբռնման վրա: 
Տղամարդիկ նաև չեն սիրում, երբ իրենց մտքերը կամ արարքները հեգնանքով են ընդունվում կնոջ կողմից: Նրանք սիրում են ավելի ուժգին, երբ նկատում են, որ կանայք կարեկցանքով են մոտենում իրենց ծրագրերին: 

Երբեմն տղամարդուն դուր է գալիս կնոջ կամակորությունը, սառնությունը, որոնք լավ միջոց են նպատակին հասնելու համար: Բայց չպետք է չափը անցնել, քանի որ երբ զգացմունքները սկսեն բթանալ, կսկսեն անհետանալ նրա բարեհաճությունները, ներողամտությունը, և այդ ամենը ուղղակիորեն միայն կնյարդայնացնեն նրան:

Կարևոր է նշել նաև, որ... պետք չէ ձգտել ֆոտոմոդելի չափանիշների, քանի որ յուրաքանչյուր տղամարդ իր պատկերացումն ունի կնոջ, նրա նուրբ տեղերի, մարմնի կառուցվածքի, գեղեցկության, ինչպես նաև շարժուձևի և քայլվածքի մասին: Կարող է ստացվել այնպես, որ ձեր ընտրյալը նախընտրի այնպիսի չափանիշներ, ինչպիսին ունեք դուք…
 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (15.01.12)
Դիտումներ: 7555 | Տեգեր: կանայք, Դեպի սիրտ տանող ուղին (խորհուրդներ, երկուսով, սեռերի հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0