menu
person

Ամուրիների երազանքը

 


 

   

Ամուրիների երազանքըՆույնիսկ երդվյալ ամուրին մեկ գավաթ գարեջրի շուրջ կասի, որ ինքը կամուսնանար, եթե... Այնուհետև կհնչեն մի երկար շարք որակներ, մտքեր, որոնց ավարտը կլինի. «Աշխարհում կատարյալ ոչինչ չկա: Մատուցող, օղի'»...
Եթե ուզում ես իմանալ, թե ինչպիսի կին է երազում ունենալ քո ծանոթ ամուրի տղամարդը, նախ պարզիր, թե ինչ անձնավորության է նա...


Իդեալական ամուրի

Ամուրին տղամարդկանց հատուկ տեսակ է, որոնք տառացիորեն երազում են ամուսնանալ: Սակայն դա նրանց չի հաջողվում, քանզի չեն կարողանում գտնել իրենց Այն Միակին: Նրանց երազած աղջիկն այնքան լավն է, որ իրականում համարյա անհնար է գտնել: Նույնիսկ Անջելինա Ջոլին չի համապատասխանում. չէ՞ որ կենակից և երեխաներ ունի:
Նա երազում է մի երկնային էակի մասին, որր մի օր կգա և հիմնովին կշրջի իր կյանքը:     Իդեալիստները միանգամայն պարզորոշ պատկերացնում են նրա հասակը, քաշը, մազերի ու աչքերի գույնը և, անգամ, ձայնը: Եվ եթե մի օր նա հանդիպի այդ աղջկան, ապա իսկույն գլուխը կկորցնի ու կանի ամեն ինչ, որպեսզի նա «այո» ասի և դառնա իր կինը:
Եվ հետո կամուսնանա... իր դպրոցական առաջին սիրո հետ:

Կոչումով ամուրի

Նա հիանալի բնակարան, ավտոմեքենա և բարձր վարձատրվող աշխատանք ունի: Նա ապրում է իր հաճույքի համար և եթե իրեն պատկերացնում էլ է որպես ընտանիքի գլխավոր, ապա՝ միայն հեռու՜ ապագայում: Միայնությունը եսասիրություն է ծնում, ահա թե ինչու կոչումով ամուրին վերին աստիճանի եսասեր է: Նա իր ամբողջ կյանքը դասավորում է այնպես, որ իր համար շատ հարմար լինի:
Նա երազում է ունենալ մի իդեալական ուղեկցուհի՝ լրացնող առարկա, որը կընդգծի իր սոցիալական կարգավիճակը: Այդ կինը պետք է ունենա ոչ միայն անթերի արտաքին, կարողանա եփել բորշչից սկսած՝ մինչև ճապոնական սուկիյակի, այլև իր վրա ունենա «mute» կոճակ՝ ցանկացած պահի նրան լռեցնելու համար... Կոչումով ամուրին վախենում է, որ կինր կարող է փոխել տան դրվածքր, իր բնական կենսակերպը, կխանգարի ապրել առաջվա նման ազատ և անկախ... Նրան պետք է այնպիսի կին, որը կկիսի իր հետաքրքրությունները, կսիրի այն ամենը, ինչ սիրում է ինքը, երբեք պահանջներ չի դնի իր առջև և չի վիճի:
Եվ հետո կամուսնանա... Եթե ամուսնանա, ապա «Միսս Կատարելության» կամ իր տնային աշխատողի հետ, որին արդեն վարժվել է:

Որքան ավելի տարիքով է ամուրին, այնքան ավելի սերտ է նրա կապն իր մոր հետ: Հոգեբանները դա բացատրում են նրանով, որ ցանկացած տղամարդ փնտրում է «իդեալական» կանացի նախասկիզբ, այսինքն՝ գեղեցիկ, իմաստուն և, գլխավորը, հոգատար կին: Իսկ դա մայրն է...

 
Ամուրիների երազանքը

Եվ եթե վատ դասավորվեն սիրած կնոջ հետ հարաբերությունները, մայրը միշտ պատրաստ է մխիթարել, սփոփել, մտնել նրա վիճակի մեջ և, այդպիսով, դառնալ նրա համար կանացի բարձրագույն կերպար:
Նա երազում Է ունենալ այնպիսի կատարյալ կին, որր նման լինի իր մորը, թեպետ գիտե, որ դա անհնար է: Նրա երազած կերպարը նման է մոր երիտասարդ տարիների նկարին, իսկ գլխավոր հատկանիշների մեջ մտնում են մայրիկի նման տոլմա եփելը և նրա պես իր հագուստը լավ լվանալն ու արդուկելը...
Եվ հետո կամուսնանա... միայն նրա հետ, ով նման կլինի մորը կամ որին կհավանի մայրը:

Ամուրի ըստ սովորության

Նրա մասին են ասել՝ ապրում է որջում: Նա կարիք ունի խնամքի՝ նրան պետք է հագցնել, լողացնել, սափրել, մազերը սանրել, մի խոսքով՝ կարգի բերել: Այսպիսի տղամարդիկ իրենց լավ չեն դրսևորում շրջապատում, չեն կարողանում լավ զրուցակից լինել, և կանանց հետ նրանց հարաբերություններր լավ հեռանկարներ չեն ունենում: Այդ պատճառով նրանք իրենց օրերն անցկացնում են կամ տանը՝ միայնակ, կամ ընկերների հետ:
Նա երազում է ունենալ այնպիսի կին, որը կհայտնվի իր տանը և այն կդարձնի հարմարավետ, մաքուր և գեղեցիկ: Այսինքն՝ նրան հարկավոր է լավ տնային տնտեսուհի:
Եվ հետո կամուսնանա... նրա հետ, ով դանդաղ, բայց նպատակամղված կվերցնի նրան իր ձեռքերի մեջ:

Աշխատամոլ ամուրի

Այսինքն՝ նա սիրով կամուսնանա, բայց, քանի որ դա լուրջ գործ է, պետք է ծանրութեթև անել ամեն ինչ, որոշել ռիսկի աստիճանը, կազմել բիզնես-պլան, կատարել ներդրումներ... Իսկ դեռ ժամանակ կա:
Նա երազում Է... Երազելը նրա իրավասության մեջ չէ: Պետք է տեսնի, թե ինչ առաջարկություններ կան շուկայում և պարզել թեկնածուի նկատմամբ պահանջները: Եվ նա արդեն հանձնարարություններ է տվել կադրային ծառայությանը:
Եվ հետո կամուսնանա... իր անձնական օգնականի հետ: Ամեն դեպքում, նա արդեն անցել է կադրային խիստ ընտրությունը: Պարզապես վատն այն է, որ ստիպված է լինելու նոր օգնական գտնել:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ





Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol26/amuriner2.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (21.09.14)
Դիտումներ: 1708 | Տեգեր: Կին-տղամարդ հարաբերություններ, կանայք, տղամարդիկ | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика