menu
person

Ահա, թե ինչպիսին են կանայք, ում հետ անհնար է ապրելը

 


 

   Mari Love

Իհարկե ճաշակին ընկեր չկա, բայց որոշ տղամարդիկ աչք են փակում անգամ կնոջ հարբեցողության վրա: Ամեն դեպքում կնոջ բնավորության մեջ կան կողմեր, որոնցից, ցանկության դեպքում, կարելի է ազատվել: Որո՞նք են կանանց այն տիպերը, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց:

Տիպ 1. «Սիրիր ինձ այսպես` հասարակ, տնային կերպարով»

Թվում է, թե ինչը կարող է նյարդայնացնել խալաթով կամ հին վերնաշապիկով կնոջ մեջ: Բայց նյարդայնացնում է այն, որ տեսնում ես ոչ թե այն գեղեցկուհուն, ում հետ ամուսնացել ես, այլ բառիս բուն իմաստով «կնկա»: Մի կնկա, ով ընդհանրապես չի հետևում իրեն: Իսկ սանրվա՞ծքը... Այսինքն` սանրվածքի բացակայությունը: Նման տեսարան ամեն օր տեսնելը ոչ միայն չի գրգռում, այլև նյարդայնացնում է:


Տիպ 2. «Կապի օպերատոր»

Անընդհատ չաչանակություն ես անում ընկերուհիներիդ հետ, անգամ սեքսի ժամանակ քեզ թույլ ես տալիս պատասխանել մոտ ընկերուհուդ զանգին: Դա կարող է հունից հանել անգամ ամենահամբերատար տղամարդուն:


Տիպ 3. «Քայլող աղետ»

Հինգ ժամ գեղեցկության սրահում նստելով և արհեստական եղունգներ դնելով` հասնում ես տուն ու կոտրում դրանցից մեկը: Իհարկե ափսոս է ժամանակն ու փողը, բայց ինչո՞ւ ամբողջ երեկո լաց լինել ամուսնու ներկայությամբ և թափ տալ կոտրած գեղեցկությունը նրա դեմքի առաջ:


Տիպ 4. «Հաց կգնես, մեկ էլ մարդկությունը կփրկես»

Դու ուղարկում ես նրան խանութ, երբ նա արդեն տան մուտքում է: Խնդրում ես մաքրել կոշիկներդ, երբ շտապում է աշխատանքի: Եվ ուշանում է, քանի որ ժամերով զբաղեցրել էիր լոգասենյակը: Մանրուքներ. կասես դու: Բնավ: Երբ նա հոգնի իր աշխատանքից, նա աշխատանքի հետ միասին կթողնի նաև քեզ:


Տիպ 5. «Դու ինձ չես սիրում»

Պետք չի քեզ դուր չեկած ամեն արարք բացատրել նրանով, որ նա քեզ չի սիրում: Եթե չսիրեր, վաղուց կլքեր:


Տիպ 6. «Միսս ճշտապահություն»

Մենք բոլորս գիտենք, որ կանանց ճշտապահությունը վատ բան է: Եվ տղամարդիկ սովորել են դրան. ուրիշ ելք չունեն: Բայց աշխատիր ուշանալ գոնե այնքան, որ տղամարդը հունից դուրս չգա:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (18.06.17) | Հեղինակ: Mari Love W
Դիտումներ: 566 | Տեգեր: Թե, Են, հետ, անհնար, ապրելը, Ինչպիսին, Ահա, կանայք, ում | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика