menu
person

Աղջիկները միայնակ են, քանի որ ծույլ են

 


 

   Bravo.am

Ինքնաբավ միայնության մասին հակադարձումները հատելու համար նշեմ, որ խոսքն այն միայնակ աղջիկների մասին է, ովքեր դժգոհ են այդ փաստից, ցանկանում են տղամարդ  ունենալ կողքին, ամուսնանալ: Բնական ցանկություններ, որոնց համար, սակայն, «հետույքը շարժել» է պետք` փոխաբերական եւ ուղղակի իմաստներով:

Քանզի-վասնզի «ոչ մի նորմալ, լուրջ տղամարդ չկա», «բախտ չունեմ», «ում ես եմ հավանում, ինձ չի նկատում», «կամաց-կամաց տանն եմ մնում» եւ նմանատիպ այլ արտահայտությունները բողոքի դաշտից են, սկսենք հենց բողոքելուց:


Հակված եմ այն մտքին, որ բողոքելն ունի մի շատ գեղեցիկ ավանդույթ` գցել պատասխանատվությունն այն մարդկանց կամ երեւույթի վրա, ինչից բողոքում ենք.«Ոչ թե ես չունեմ հարաբերություն կառուցելու հմտություն, այլ տղամարդիկ ու իմ բախտն են վատը»: Եկեք խոստովանենք, որ սա բավականին ինֆանտիլ, փակուղի տանող մոտեցում է, հեչ չարժե այս թակարդն ընկնել:

Ի՞նչ անել. ադապտացվել, եթե խնդիրը լուծում չունի (ասենք՝ դառնալ միանձնուհի), կամ խնդրի մոնիթորինգից հետո ամենաարդյունավետ լուծումը տալ: Եթե միանձնուհի դառնալը քեզ համար չէ, ապա առաջարկում եմ դիտարկել միայնության ամենառեյտինգային պատճառները:

ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔ: Բավական տանջված թեմա է, բայց գոնե 2 օրինակ բերենք. ապշեցնում են այն աղջիկներն, ում արտաքին տեսքն ասոցացվում է ամենահին մասնագիտության հետ, իսկ նրանք բողոքում են, որ տղամարդկանց միայն մի բան է պետք իրենցից (գուշակեք 3 անգամից): Զարմանալի են նաեւ նորմալ գումար վաստակող աղջիկները, որոնց արտաքին տեսքը 90-ականներից մնացած ժառանգություն է հիշեցնում:

Ի՞նչ անել. հրաժարվել առկա տեսքից, չալարել ու գտնել այն ոճը, որը քեզ ցանկալի կդարձնի քո նախընտրած տղամարդկային տեսակի համար: Կարող է հարց առաջանալ` «Իսկ ինչո՞ւ ԵՍ պետք է փոխեմ արտաքինս՝ հանուն տղամարդկանց»: Պատասխան՝ «Որովհետեւ ԴՈւ ես նեղվում միայնությունից, քո արտաքին տեսքը ՔՈ օգտին չի գործել մինչ օրս, եւ որովհետեւ փոխվելը բխում է ՔՈ իսկ շահերից»:

ԸՆՏՐՈՂԸ ԿԻՆՆ Է: Միայնակ աղջիկներն ու կանայք, որպես կանոն, ընտրության ֆունկցիան միամտորեն հանձնում են արական սեռին` նստած սպասելով օդից առաջարկների, հիացմունքի ու ծափահարությունների:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



 











Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (17.12.16) | Հեղինակ: Bravo.am W
Դիտումներ: 1177 | Տեգեր: Են, աղջիկները, ծույլ, քանի, Միայնակ, որ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика