menu
person

7 արտահայտություններ, որ շատ ավելին են նշանակում, քան «ես քեզ սիրում եմ»-ը

 


 

   entertrain.1in.am

«Ես քեզ սիրում եմ». խոսքեր, որ սիրելի մարդուց երազում է լսել յուրաքանչյուրը: Այս խոսքերն ասելը շատ բարդ է, ուստի հաճախ մենք այլ արտահայտություններ ենք ասում, որոնք արտահայտում են մեր խորը զգացմունքները: Ձեզ ենք ներկայացնում 7 արտահայտություններ, որ շատ ավելին են նշանակում, քան «ես քեզ սիրում եմ»-ը:

 
1. «Ես աջակցում եմ քեզ»

Յուրաքանչյուրիս համար էլ շատ կարևոր է ունենալ մեկին, ավ մեզ կաջակցի անգամ մեր ամենախենթ նախաձեռնություններում:



2. «Դու ինձ մեջ լավն ես արթնացնում»

Սիրահարները պետք է իրար մեջ լավագույնն արթնացնեն, դուք պետք է զգաք, որ նրա կողքին ավելի լավն եք դառնում և հակառակը:



3. «Ես վստահում եմ քեզ»

Հարաբերություններն ուժ չունեն, եթե չկա փոխադարձ վստահություն:



4. «Դու լավագույնն ես ինձ համար»

Ոչ ոք իդեալական չէ, բոլորս էլ ունեն յուրահատկություններ, անգամ տարօրինակություններ: Մեզ հարկավոր է մեկը, ով կսիրի հենց մեր յուրահատկություններն ու տարօրինակությունները, ում համար մենք կլինենք լավագույնը այդ ամենով հանդերձ և այդ ամենի շնորհիվ:


5. «Ես ներում եմ քեզ»

Վեճերն անխուսափելի են: Դրանց արդյունքում մենք շաճախ նեղանում և նեղացնում ենք: Շատ կարևոր է կարողանալ հարթել այդ վեճերը և անիմաստ հպարտությունը մի կողմ դնելով ներողություն խնդրել:



6. «Ես հարգում եմ քեզ»

Հարգանքը նույնքան, եթե ոչ ավելի շատ, կարևոր է, որքան սերը: Հարաբերություններում, որտեղ կա սեր, բայց չկա հարգանք, հնաարվոր չէ երջանիկ լինել:



7. «Ես նվիրված եմ քեզ»

Նվիրվածությունը շատ ավելի կարևոր է, քան սերը, չե՞ք կարծում: Եթե նա նվիրված է ձեզ, ապա լուրջ է վերաբերվում ձեր հարաբերություններին, դուք նրա համար ժամանակավոր զբաղմունք չեք:

 







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (27.06.17) | Հեղինակ: entertrain.1in.am W
Դիտումներ: 1179 | Տեգեր: Են, քան, ավելին, նշանակում, «Ես, շատ, Արտահայտություններ, սիրում, քեզ, որ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика