menu
person

5 փոքրիկ քայլ, և զուգընկերդ այլևս չի ծուլանա

 


 

   


 Նա երբեք պլաններ չի կազմում

Դու ընդամենը ցանկանում ես, որ նա առաջարկի որևէ բան, ցանկացած բան, որ կարող եք անել միասին՝ երեկոյան ժամադրությունից սկսած մինչև մեկշաբաթյա արձակուրդ: Իսկ այժմ փորձի՛ր ավելի անաչառ լինել. նա հավանաբար փորձել է, իսկ դու հավանաբար նրան լռեցրել ես: «Սովորաբար, երբ զույգից որևէ մեկը բողոքում է թե կողակիցը նախաձեռնող չէ, դա իր նախապատմությունն ունի. իրականում կողակիցը նախկինում նման քայլեր արել է, սակայն նրան չեն ոգևորել,- ասում է հարաբերությունների փորձագետ Ալեն Բերգերը: - Բանն այն է, որ դու ցանկանում ես անել միայն այն բաները, որոնք դու ես կազմակերպում կամ քո վերահսկողության տակ են:

Եվ բնական է, որ տղամարդը նման պայմաններում պասիվ է դառնում»: Փոխիր այս մոտեցումը' վերանայելով այն առաջարկները, որոնք նախկինում անտեսել ես, օրինակ' միասին ձկնորսության գնալու նրա առաջարկը: Հենց նկատի, որ բաց ես նման գաղափարների համար, ինքն էլ քայլեր կձեռնարկի:

Նա ծուլանում է անկողնում

Երբ տղամարդը գիտի՝ ինչպես օրգազմի հասցնել քեզ և 100%-ով համոզված է, որ սիրում ես իրեն նույնիսկ իր թերություններով հանդերձ, նա կարող է այլևս չմտածել անկողնում քեզ հրապուրելու մասին: «Ստեղծի՛ր այնպիսի իրավիճակներ, որ նա փոխի արդեն ավանդական մոտեցումները, ասենք' սիրով զբաղվեք անսպասելի մի վայրում, օրինակ' խոհանոցի հատակին. այսկերպ նրա համար նոր իրավիճակ ես ստեղծում, ինչը ստիպում է նրան գործել իրավիճակին համապատասխան»,- ասում է Բերգերը: Եթե դադարել է հետևել իր արտաքինին, մի՛ վախեցիր խոսել այդ մասին: Ասա, որ քեզ դուր է գալիս, երբ նա թարմ և մաքուր տեսք ունի և որ այդպես նա սարսափելի սեքսուալ է:

ամբողջական՝ հոլովակում

Կարդալ ավելին այստեղ

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol26/5_poqrik_qayl_zowgynkerd_ayl-s_chi_cowlana_p.jpg
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (26.11.14)
Դիտումներ: 2917 | Տեգեր: Սեքսը և առողջությունը, սեքս | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика